Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օսկանյանը գտնում է, որ Կարեն Կարապետյանը քիչ է անում. տնտեսությունում բեկում մտցնելու համար 3 բան է պետք

Նոյեմբեր 10,2016 13:15

Այսօր հրավիրած ասուլիսում «Համախմբում» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Վարդան Օսկանյանը անդրադարձավ 3 կարեւոր հարցերի՝ տնտեսություն, ԼՂՀ հիմնահարց եւ ՀՀ-ի տեղն ու դերը տարածաշրջանում:

Նա ասաց, որ տնտեսությունում բեկում մտցնելու համար անհրաժեշտ է 3 բան: Առաջինը՝ խորքային արմատական բարեփոխումներ՝ քաղաքական եւ տնտեսական: Երկրորդը՝ համարձակ տնտեսական ծրագիր եւ երրորդը՝ դրսից միջոցներ ներգրավելու հնարավորությունների ստեղծում եւ կարողություն:

Ըստ Վարդան Օսկանյանի՝ տնտեսական բարեփոխումների հետ կապված նոր վարչապետը փորձում է ինչ-որ բաներ անել, բայց դա շատ քիչ է. «Օրինակ, ես լուրջ հակասություն եմ տեսնում առաջադրվող քայլերի եւ վերջերս ընդունված նոր Հարկային օրենսդրության միջեւ: Տնտեսության մեջ խիստ քայլերը արդյունքներ չեն կարող տալ»:

Նա ասաց, որ ոչ խորքային քայլեր անելով՝ չեն կարող նաեւ համարձակ տնտեսական ծրագիր իրականացնել. «Տնտեսական բարեփոխումները դատապարտված են՝ առանց քաղաքական բարեփոխումների: Այսօր քաղաքական մենաշնորհը երեւի թե մեր ժողովրդի առաջ կանգնած ամենամեծ վտանգն ու մարտահրավերն է, ավելի՝ քան մեր թշնամու փամփուշտը»: Նա ասաց, որ մեզ պետք է տնտեսական աճ՝ ընդլայնված քաղաքականության ողջ գործիքակազմի կիրառմամբ. «Մեզ պետք է տնտեսական բեկում: Մենք այսօր տնտեսական պատերազմի մեջ ենք, եթե տանուլ ենք տալիս այդ պատերազմը, դատապարտված ենք վատ հետեւանքների: Մենք պետք է տնտեսական բեկում անել, ոչ թե հույսը դնել, մեր զինվորների կյանքի գնով ռազմաճակատում բեկում առաջացնել»:

Վարդան Օսկանյանն ասաց, որ եթե ճիշտ բարեփոխումներ կարողանան անել՝ մեծ քանակի ներդրումներ կունենան, եթե հաջորդ ընտրությունները ազատ եւ արդար անցկացնեն ԱՄՆ-ի կողմից մեզ խոստացված Հազարամյակի մարտահրավերների գումարները դեռեւս տրամադրելի են, որոնք հասնում են շուրջ 300 մլն դոլարի: Եթե կարողացանք ԵՄ-ի հետ խորքային, բովանդակային պայմանագիրը ստորագրել, մեզ համար տրամադրելու են Բրյուսելում դոնորների մեծ կոնֆերանս, որը հնարավորություն կստեղծի հաջորդ 4-5 տարիների համար մինչեւ 1 մլրդ դոլարի ներգրավում. «Վերջապես այսօր առկա է Քըրք Քըրքորյանի՝ մինչեւ 2 մլն դոլարի հիմնադրամը, իր կտակը: Եթե մենք կարողացանք ճիշտ քայլեր անել, ճիշտ ծրագրեր ներկայացնել, ճիշտ աշխատել, համախմբած աշխատել ճիշտ մարդկանցով, հնարավոր է նաեւ այդ գումարներից օգտվել»:

Վարդան Օսկանյանը վստահեցրեց, որ այս հնարավորությունների համար աշխատել է պետք եւ ինքը, «Համախմբումը» պատրաստ են բոլոր ջանքերը ներդնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930