Նոյեմբերի 8-ին Մոնրեալ քաղաքում անցկացվեց «Կանադա-Եվրասիա-Ռուսաստան» բիզնես ընկերակցության (CERBA) ամենամյա համաժողով, որին ներկա էին Կանադայում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, լրագրողներ: Միջոցառման գլխավոր բանախոսն էր Եվրասիական տնտեսական համագործակցության ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան:
Համաժողովի աշխատանքներին մասնակցեց և ելույթով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով տեղեկատվական վահանակների միջոցով ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները և տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները: Դեսպանն անդրադարձավ Հայաստանում գործունեություն ծավալող խոշոր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, ինչպես նաև ներկայացրեց տնտեսական ոլորտի մի շարք կարևոր ցուցիչների վերաբերյալ համեմատական տվյալներ` վերջին տարիների կտրվածքով:
Համաժողովի շրջանակներում միջոցառում տեղի ունեցավ նաև նոյեմբերի 9-ին Օտտավայում գտնվող Կարլտոնի համալսարանում, որտեղ կազմակերպված քննարկման ընթացքում նախարար Վալովայան, դեսպան Եգանյանը և միջոցառման մյուս բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ