Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. Ժամանակին Վահան Հովհաննիսյանն ասում էր, որ եթե ժողովրդին թողնենք Հայաստանի օրհներգն ընտրելու հարցը, ապա դա կլիներ «Անապատի արևը». «Փաստ»

Նոյեմբեր 10,2016 12:49

Օրերս Էջմիածին քաղաքի ավագանին ընդունեց մի որոշում, որով քաղաքի փողոցներից մեկը անվանակոչվեց Արամ Ասատրյանի պատվին։ Ռեժիսոր, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանից հետաքրքրվեցինք, թե նա ինչ կարծիք ունի այդ երևույթի վերաբերյալ։ Վերջինիս համար միևնույն քաղաքում իրար կողք կողքի Արամ Ասատրյանի և Կոմիտասի անվան փողոցներ ունենալն անընդունելի է՝ կամ Կոմիտասը չպիտի լինի կամ Արամ Ասատրյանը։ Բաբայանի խոսքով, եթե նրանք իրար կողք կողքի են գտնվում, դա նրա (խմբ.՝ Արամ Ասատրյանի) բարեկամներին իրավունք է տալիս ասելու, որ նրանք համահավասար մեծություններ են։

– Որպես Արամ Ասատրյանի անունով փողոց անվանակոչելու հիմք կարո՞ղ ենք համարել այն հանգամանքը, որ մեր երկրում ռաբիս լսող մարդկանց թիվն ավելի շատ է, քան որակյալ երաժշտություն լսողներինը։

– Որքան էլ ողբալի է, բայց այդպես է։ Բայց մի բան պիտի հիշել, որ մշակութային, քաղաքակրթական հարցերը երբևիցե չեն որոշվում ժողովրդի մեծամասնության ցանկությամբ։ Ժամանակին Վահան Հովհաննիսյանն ասում էր, որ եթե ժողովրդին թողնենք Հայաստանի օրհներգն ընտրելու հարցը, ապա դա կլիներ «Անապատի արևը»։

Սա չի խոսում այն մասին, որ ժողովրդի կրթված զանգվածը քիչ է, բայց նման հարցերը մեծամասնությամբ, ռեստորանա-խնջույքային տրամադրություններով, հարսանյաց կամ թաղման արարողություններով չեն լուծվում։ Երբևիցե որևէ երկրում փողոցների անվանումը, արձանների տեղադրումը հիշատակի խնդիր չի լուծում։ Դա լուծում է այդ երկրում քաղաքակրթական, մշակութային փարոսների խնդիրը։

Որոնք են մեզ համար փարոսներ։ Եթե մենք տեղադրում ենք Գարեգին Նժդեհի արձանը, դրանով հաստատում ենք, որ մենք այդ կենսագրության, այդ որակի շարունակողն ենք։ Եթե մենք միաժամանակ տեղադրում ենք Անաստաս Միկոյանի արձանը, անհասկանալի է դառնում, թե ինչպես իրար հակասող երկու երևույթներ կարող են մի քաղաքում գոյություն ունենալ։ Որպես մշակութային ազգ դու պիտի քո համար որպես փարոս ընտրես կա՛մ Կոմիտասին, կա՛մ Ասատրյանին:

Քրիստինա ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ցավալին այն է,որ ,,ռաբիսությունը,,մեր երկրում սկսեց զարգանալ Երրորդ Հանրապետության առաջին կառավարության օրոք,թեև նրա անդամները հիմնականում կրթված,զարգացած մտավորականներ էին:Միշտ մտածում էի՝ինչու? են բարձիթողել մշակույթը,թույլ տվել զարգանալու ,,ռաբիսը,,,հետո եկա այն եզրակացության,որ այդ ամենը ծրագիր է՝եթե որևէ ժողովուրդ չի հենվում իր դարերով ստեղծված մշակութային արժեքների վրա,նրան հեշտ է ,,գլոբալիզացնել,,և հրամցնել մեզ համար անընդունելի ,,մշակույթ,,:Այսպես ավելի հեշտ է ժողովուրդին կտրել իր արմատներից և վերատնկել մեկ այլ ,,մշակույթային,,տարածքում:Մյուս կողմից էլ մեզ կզրկեն պարծենալու հնարավորություններից..:Այսօր հնձում ենք այն ինչ ցանել ենք…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930