Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյան. Կմշակենք ուղեցույցներ ընտրական գործընթացի մասնակիցների առանձին գործառույթների հետ կապված. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 10,2016 12:32

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով գարնանը սպասվելիք ընտրություններին ընդառաջ նոր ԸՕ-ով սահմանված ընտրակարգի շուրջ հանրությանը իրազեկելու խնդրին, նշեց. «Միանշանակ, լրջագույն խնդիր է հանդիսանում իրազեկման հարցը»։

Ընտրությունների նոր կարգը բավականին տարբերվում է նախորդ կարգից, արդյո՞ք ժամանակը չէ ընտրողներին իրազեկել նոր կարգի վերաբերյալ։

– Միանշանակ շատ կարեւոր խնդիր եք բարձրացնում՝ իրազեկման հետ կապված խնդիրը։ Այս առումով մենք իրականում մեծ ծավալի աշխատանք ունենք իրականացնելու. ոչ միայն ընտրողների իրազեկում, նաեւ ընտրական գործընթացի մյուս մասնակիցների հետ կապված իրազեկում։ Նախ` ցանկանում եմ տեղեկացնել, որ ԿԸՀ-ն ամռան ամիսների ընթացքում կազմակերպեց դասընթացներ բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում էին մասնակցել եւ ստանալ որակավորման վկայականներ, ինչը նրանց հնարավորություն կտար հետագայում նշանակվել տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ։ Եվ որպեսզի չլիներ այնպիսի իրավիճակ, որ իրականում ժամկետներով պայմանավորված լրացուցիչ բարդություն առաջանար, մենք ամռանը կազմակերպեցինք այդ դասընթացները եւ մոտ 47 հազար դիմում ստացվեց։ Հիմա այս փուլում մենք ընդունում ենք ենթաօրենսդրական ակտերը, բայց միաժամանակ կարծում եմ, որ լրջագույն խնդիր է հանդիսանում, իհարկե, իրազեկման խնդիրը։

Կոնկրետ ի՞նչ եք անում այդ ուղղությամբ։

– Օրինակ՝ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված այնտեղ՝ հատկապես քվեարկության կարգի հետ կապված, առաջադրման մեխանիզմը, ընտրության ընդհանուր գործընթացի կազմակերպումը, իհարկե, կան նոր շատ իրավանորմեր, որոնց վերաբերյալ պետք է կազմակերպվի համապատասխան իրազեկում։ Մտածում ենք, որ կմշակվեն համապատասխան ձեռնարկներ, հանձնաժողովականների համար եւս ուսուցում կլինի, ուղեցույց եւս պետք է մշակվի դիտորդների, վստահված անձանց համար։

Բացի այդ՝ կմշակենք, միանշանակ, ուղեցույցներ ընտրական գործընթացի մասնակիցների առանձին գործառույթների, դիմումների, բողոքների հետ կապված, կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների հետ կապված։ Եթե ոչ այս

տարվա ընթացքում, ապա եկող տարվա առաջին իսկ ամսվա ընթացքում այդ աշխատանքները անկախ որեւէ ցանկությունից, պետք է պատշաճ կարգով ժամկետներում իրականացվեն։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930