2012–2015 թվականների Երևանից անվերադարձ մեկնածների թիվը
Մայրաքաղաքի բնակչության 2.38%-ն է կազմում, որն ամենացածրն է մարզերի մեջ։
Փոխարենը՝ երրորդ տեղում հայտնվել է Արագածոտնի մարզը, որտեղից մեկնել է բնակչության մոտ 9%-ը։
Ավելի շատ արտագաղթում են այն բնակավայրերից, որտեղ սոցիալական պայմաններն ավելի ծանր են, գործազրկության մակարդակը բարձր է, տնտեսական ակտիվությունը՝ ցածր, և այլն։ Այսինքն՝ սրանով կարելի է նաև պատկերացում կազմել, թե որ մարզերում է վիճակն ավելի տանելի, և՝ հակառակը։
Ստացվում է՝ ամենածանր վիճակում է Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզը (որը մեկնողների բացարձակ թվով՝ վերջին տեղում էր)։
Փոխարենը՝ Սյունիքի մարզից քիչ են արտագաղթում, ինչը, թերևս, պայմանավորված է մարզում գործող հանքարդյունաբերական ընկերություններով (ի դեպ, միջին աշխատավարձը պաշտոնական տվյալներով ամենաբարձրը հենց Սյունիքի մարզում է)։
Դե, իսկ ամենաբարվոք վիճակում, իհարկե, Երևանն է։ Անվերադարձ մեկնածներն այստեղ բնակչության 2.4%-ն էլ չեն կազմում։ Բացի այդ, մայրաքաղաքն իր արտագաղթը փոխհատուցում է մարզերից ներգաղթով։
Իհարկե, կարելի է համարել, որ սա բնական է, սակայն մյուս կողմից՝ պատկերն անուղղակիորեն է տնտեսական ակտիվության ու ռեսուրսների՝ Երևանում կենտրոնացվածության մասին։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում