Ապրիլյան պատերազմից օրեր անց Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նիստը, որի արդյունքում պետք է համատեղ հայտարարություն ընդունվեր։
Հայտարարությունը, սակայն, չընդունվեց պատերազմի վերաբերյալ սուր ձեւակերպումների պատճառով։ Ապրիլի 18-ին այն ուղարկվեց Մոսկվա՝ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ համաձայնեցնելու, բայց մինչեւ այժմ ռուսական կողմը որեւէ պատասխան չի տվել։ Այս եւ այլ հարցերի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ վերը նշված հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից։
– 7 ամիս է անցել ձեր հանձնաժողովի եւ ՌԴ խորհրդարանական համապատասխան կառույցի համատեղ նիստից, որի ընթացքում պետք է համատեղ հայտարարություն ընդունվեր, ինչը հետաձգվեց։ Ի վերջո, ի՞նչ եղավ այդ հայտարարությունը։
– Մենք այն ժամանակ բավական արդյունավետ քննարկում ենք ունեցել ՌԴ ԴԺ համապատասխան հանձնաժողովի հետ։ Այո, ի սկզբանե նախատեսված էր, որ պետք է ընդունվի եզրափակիչ հայտարարություն։ Եղել են տարբեր շեշտադրումներ, օրակարգային հարցեր։ Եվ թե քննարկումների, թե՛ հայտարարության նախնական տարբերակի առանցքում Հարավային Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն էր, մասնավորապես ԼՂՀ նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիան։ Քննարկման ժամանակ եղել են որոշակի մեկնաբանություններ թե՛ հայ, թե՛ ռուս պատգամավորների կողմից։ Այլ բան էր,
Կարդացեք նաև
որ այդ քննարկումների արդյունքները ճիշտ արտացոլվեին այդ փաստաթղթում։ Պարզապես պետք է նկատել, որ արդեն բավական ժամանակ է անցել, տեղի են
ունեցել որոշակի զարգացումներ, եւ շատ կարեւոր է, որ այդ փաստաթուղթն այն ժամանակ լիներ։
– Հիմա արդեն ժամանակավրե՞պ է:
– Ինչ-որ իմաստով կարող եք ժամանակավրեպ համարել, որովհետեւ այս փուլում կարող է լինեն որոշակի ձեւակերպումներ, որոնք ամենեւին էլ չարտացոլեն այն ժամանակվա իրողությունները։ Այս համատեքստում պետք է գնահատենք փաստաթղթի ընդունման նպատակահարմարությունը։ Եթե այն չի արտացոլելու ապրիլյան իրադարձությունները, ապա դրա գոյությունը մեզ համար չի կարող
ընդունելի լինել։
– Գոնե հիմա կարո՞ղ ենք ասել, որ ՌԴ-ն Ադրբեջանին չնեղացնելու համար մերժեց այդ ձևակերպումներն ու այդպիսով նաեւ հայտարարությունը։
– Կարող եք տարբեր ենթադրություններ ու մեկնաբանություններ անել, պարզապես տվյալ դեպքում ոչ թե իրենց շահերի, այլ մեր շահերի տեսանկյունից պետք է դիտարկենք խնդիրը։ Այսօր առանց ապրիլյան իրադարձությունների ճշգրիտ արտացոլման ինչքանո՞վ է նպատակահարմար այդ փաստաթղթի ընդունումը։ Մենք հիմա կարող ենք փաստել, որ դեռեւս չկա փոխհամաձայնեցված փաստաթուղթ։
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում