Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ԿԲ նախագահին առաջարկեց օրինապահ հարկատուներին բանկերում արտոնյալ պայմաններ ապահովել

Նոյեմբեր 10,2016 12:09

«ՊԵԿ-ի ղեկավարը առաջարկություն ունի, իրենք ուզում են դասակարգում մտցնել հարկատուների՝ ռանգավորում, եւ օրինապահ հարկատու կարգավիճակ տան: Խնդրում եմ ձեզ, որպեսզի ձեր միջոցով մեր առեւտրային բանկերի ղեկավարների հետ քննարկվի հարց, որ եթե հարկատուն ունի նման կոչում կամ որակավորում, իրեն բանկերը վերաբերվեն արտոնյալ պայմաններով»,- դիմելով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ այսօր կառավարության նիստում ասաց

վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ասաց, որ այս առաջարկությունն իրեն արել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:
Ապա վարչապետը պարոն Ջավադյանին հարցրեց՝ ո՞նց եք կարծում, իրագործելի՞ է: ԿԲ նախագահն ի պատասխան ասաց, որ թափանցիկ կազմակերպություններին խթանելու համար կարող են որոշակի փոփոխություններ անել իրենց կանոնակարգերում եւ ռիսկով կշիռները բանկերի համար նվազեցնել:

«Մենք արդեն իսկ դա կիրառել ենք արտահանման կազմակերպությունների համար: Այդ դեպքում բանկերն ավելի լայն հնարավորություններ են ունենում, վարկերի հասանելիությունը միանգամայն խորանում է: Բանկերը հնարավորություն են ունենում նախ ավելի մատչելի պայմաններով, նաեւ ավելի հեշտ վարկեր տրամադրել: Ես վստահ եմ, որ մի քիչ աշխատանքը բանկերի հետ, թափանցիկ կազմակերպությունների պարագայում միանշանակ կխթանի վարկավորման գործընթացը»,- ասաց Արթուր Ջավադյանը:

Կարեն Կարապետյանը նկատեց. «Ես էլ եմ վստահ, որովհետեւ, եթե ինքը հասկանալի ու կանխատեսելի գործընկեր է, ապա բանկերի ռիսկերը նվազում են: Խնդրում եմ քննարկեք ու տաք լուծումներ»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930