Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամառանոցի սեփականատերը որեւէ միջոց չի ձեռնարկել Միքայել Արամյանցի դղյակ հուշարձանի պահպանության ուղղությամբ «Հրապարակ»

Նոյեմբեր 10,2016 12:03

Նշանավոր հայ ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի դղյակը, լինելով պատմամշակութային հուշարձան եւ միակ պահպանված դղյակներից մեկը Հայաստանում, գտնվում է անմխիթար վիճակում:

Գրավոր հարցում ուղարկեցինք մշակույթի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել իրավիճակն ու նախարարության անելիքները։ Ի պատասխան հարցմանը՝ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը տեղեկացրել է, որ Արամյանցի ամառանոցը նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել 2012-ին եւ սեփականության իրավունքով պատկանում է «Լոզե» ընկերությանը, իսկ 2013-ից հիպոթեքի պայմանագրի հիմքով գրավադրված է բանկում։

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն, հուշարձանի սեփականատերը պարտավոր է ապահովել հուշարձանի պահպանությունն ու անվթարությունը, կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման եւ տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ։ Նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության տարածքային բաժնի մասնագետը բազմիցս փորձել է մուտք գործել ամառանոցի տարածք եւ կատարել իր կանոնադրական գործառույթները (պահպանական), սակայն սեփականատերը խոչընդոտել է նրա աշխատանքային պարտականությունների կատարումը։ Քանի որ ամառանոցը համարվում է մասնավոր սեփականություն, նախարարությունը 2015թ. մարտի 17-ի թիվ 01/14.2/1394-15 գրությամբ դիմել է ՀՀ Լոռու մարզպետին՝ խնդրելով աջակցել նախարարության մասնագետի՝ ամառանոցի տարածք մտնելուն։ Տարածքում Մ. Արամյանցի կողմից կառուցված՝ վթարային վիճակում գտնվող շինությունների պահպանվածության վիճակի մտահոգությամբ եւ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ամառանոցի սեփականատերը որեւէ միջոց չի ձեռնարկել հուշարձանի պահպանության ուղղությամբ, ինչպես նաեւ հաշվի առնելով հանրության, ՀՀ Լոռու մարզպետի եւ Ախթալայի քաղաքապետի մտահոգությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը 2015 թ. սեպտեմբերի 24-ի հ1  101/106.4.1/3975-15 գրությամբ դիմել է ՀՀ կառավարություն՝ առաջարկելով հուշարձանի վերականգնման եւ հետագա պահպանության ապահովման համար դրա նկատմամբ սահմանել գերակա հանրային շահ։ ՀՀ կառավարությունը 2015 թ. նոյեմբերի 18-ին հանձնարարել է նախարարությանը եւ Կենտրոնական բանկին՝ համատեղ քննարկել հարցը, սակայն Կենտրոնական բանկից առաջարկություն չի ստացվել»,- գրված է նախարարության պատասխան նամակում։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930