Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները այսօր գտնվում են քաղաքական և միջպետական բարձր մակարդակի վրա. Հ. Նաղդալյան

Նոյեմբեր 10,2016 11:59

Նոյեմբերի 10-ին Երևանում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստի աշխատանքը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունը` հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ:

Միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստի օրակարգում նախատեսվում է քննարկել հայ-ռուսական մշակութային համագործակցության և զբոսաշրջության` որպես տնտեսական համագործակցության խոստումնալից ուղղության զարգացման խնդիրները:

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը վարել են հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը:

Ողջունելով հյուրերին Հայաստանի Ազգային Ժողովում` հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստի անցկացման կապակցությամբ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը անդրադարձ է կատարել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա դաշնակցային հարաբերություններին, որոնք հիմնված են բարեկամության և բարիդրացիության դարավոր ավանդույթների վրա և այսօր գտնվում են քաղաքական և միջպետական բարձր մակարդակի վրա: Հերմինե Նաղդալյանի խոսքով ռազմավարական այդ համագործակցությունը նոր մակարդակի է բարձրացել Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու համատեքստում։

Երկկողմ հարաբերությունների ամենակարևոր տարրերից մեկը ՀՀ ԱԺ փոխնախագահը համարել է տարեցտարի ակտիվացող հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը, որի վկայությունն են Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անցյալ տարվա պաշտոնական այցելությունը, Պետական Դումայի նախագահի աշխատանքային այցերը, խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերը և իհարկե` հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը:

Անդրադառնալով նիստի օրակարգային թեմաներին` հայ-ռուսական մշակութային համագործակցության և զբոսաշրջության զարգացման խնդիրներին, ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում ընդգծել է, որ առևտրատնտեսական համագործակցությունից բացի, հայ և ռուս ժողովուրդներին միավորում են պատմական, մշակութային և հումանիտար ամուր կապերը։

Հերմինե Նաղդալյանը նշել է, որ մշակութային համագործակցության շրջանակներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում` պարբերաբար բացվում են տարբեր թեմատիկ ցուցահանդեսներ, անց են կացվում համատեղ համերգներ, թատերական բեմադրություններ, կազմակերպվում են ստեղծագործ մտավորականության հանդիպումներ։ Բավական ակտիվ է համագործակցությունը կրթության բնագավառում, որի հրաշալի օրինակներ են Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի բազմամյա գործունեությունը, ինչպես նաև, անցյալ տարի Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան համալսարանի բաժանմունքի բացումը Հայաստանում։

«Զբոսաշրջության ոլորտը մեր տնտեսության առաջնային ուղղություններից է։ Հայաստանի կառավարության նոր կազմը նախաձեռնել է կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում ստեղծվել է զբոսաշրջության զարգացման հարցերով զբաղվող առանձին կոմիտե։ Զբոսաշրջության ասպարեզը լուրջ ներուժ ունի Հայաստանում», – իր խոսքում նշել է տիկին Նաղդալյանը` կարևորելով մշակութային-ճանաչողական զբոսաշրջության զարգացումը, միջտարածաշրջանային և միջազգային զբոսաշրջային փոխանակումների ավելացումը։

Հերմինե Նաղդալյանը հույս է հայտնել, որ առաջիկա բոլոր քննարկումները և կատարված առաջարկությունները իրական խթան կդառնան երկու երկրների առջև կանգնած խնդիրների լուծման գործում։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930