Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՏ-ն ուզում է արտերկրի մեր դեսպանատներում ներկայացուցիչներ ունենալ

Նոյեմբեր 10,2016 11:50

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում ասաց. «Շաբաթական մեկ օր մենք ՏՏ ոլորտի հետ քննարկում ենք, թե ինչ պայմաններ ստեղծենք, որպեսզի իրենց համար բարենպաստ պայմաններ լինեն եւ թռիչք ապահովենք»:

Ապա՝ վարչապետը դիմելով արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին ասաց. «Իրենք դիմել են հետեւյալ խնդրանքով՝ 15 երկրներում մեր դեսպանատներում այդ հարթակն օգտագործելով՝ իրենք ցանկանում ենք ունենալ ներկայացուցիչներ: Դա լրացուցիչ ծախս չէ ձեզ համար, դիվանագիտական մեր կորպուսի համար, ծախսերը հոգալու են ՏՏ ոլորտի բիզնեսի ներկայացուցիչները, որպեսզի հասկանալի լինի, որ նրանք խոսում են նաեւ մեր պետության անունից: Խնդրում եմ աջակցել»:

Վարչապետը տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարարին եւ բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներին առաջարկեց մտածել, որ գուցե նման մի հարթակ էր իրենց պետք լինի. «Դա գուցե պետք լինի, որպեսզի առանձին առեւտրային ներկայացուցիչներ եւ այլն չստեղծեն»,- ասաց վարչապետը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930