Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ նախագահ Թրամփը վստահաբար, նկատելիորեն մեղմելու է իր էքսցենտրիկ վարքագիծը. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 10,2016 11:47

Եվ այսպես՝ հակառակ շատերի կանխատեսումների, ԱՄՆ 45-րդ նախագահ ընտրվեց Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը։ Այս փաստը, բնականաբար, իսկական ցնցում առաջացրեց միջազգային մեդիա եւ փորձագիտական դաշտում առավել հաճախ հնչող՝ աշխարհն այլեւս երբեք նախկինը չի լինի ընդհանրական ձեւակերպմամբ։

Ինչ խոսք, Թրամփի նման օդիոզ, ցինիկ, ագրեսիվ եւ դասական իմաստով ապաքաղաքական գործչի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հետեւից կբերի նշանակալի փոփոխություններ ինչպես երկրի ներքին կյանքում, այնպես էլ արտաքին աշխարհաքաղաքական իրողություններում։

Թե ինչպիսին կլինեն դրանք, այսօր կարելի է միայն կռահել, քանզի մեկ բան է նախագահի թեկնածու Թրամփը՝ իր սկանդալային հայտարարություններով, որոնց արդյունքում, ի դեպ, կարողացավ բարձր ռեյտինգներ ապահովել, մեկ այլ բան՝ արդեն ԱՄՆ նախագահ Թրամփը, որը, վստահաբար, նկատելիորեն մեղմելու է իր էքսցենտրիկ վարքագիծն ու ներկայացնելու է պաշտոնական Վաշինգտոնի շահերը։ Արդեն իսկ երեկ՝ ընտրություններում տարած հաղթանակից հետո, իր առաջին ելույթում Թրամփը նկատելիորեն հավասարակշիռ եւ իր նախկին սկանդալային հայտարարություններից տարբերվող ուղերձով հանդես եկավ՝ ասելով, թե լինելու է բոլոր ամերիկացիների նախագահը եւ նշելով. «Սա տարբեր ռասաների, կրոնների, հավատքի պատկանող ամերիկացիներից կազմված շարժում է, ամերիկացիների, որոնք ցանկանում են եւ ակնկալում են, որ մեր կառավարությունը ծառայի ժողովրդին, եւ այն կծառայի»։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930