Այսօր կառավարության նիստի օրակարգից վարչապետ Կարեն Կարապետյանը որոշ հարցեր հանեց՝ պատճառաբանելով, որ դրանք տեխնիկական բնույթի են եւ հանրության համար հետաքրքրություն չեն ներկայացնում:
Վարչապետը նշեց, որ դեռ նախարարություններից ու գերատեսչություններից մինչեւ վերջ չեն ստացել առաջարկություններ, թե որ հարցերը, գործառույթներն ու որոշումներն են կատարվելու ու որոշվելու իրենց մակարդակում, որպեսզի կառավարություն չգան, բայց տեխնիկական բնույթի եւ հանրության կողմից հետաքրքրություն չներկայացնող հարցերը առաջարկեց տարբերակել որպես կառավարության նիստին չքննարկվող: Վարչապետը թվարկեց մեկ տասնյակից ավելի հարցեր եւ հայտարարեց, որ դրանք դուրս են գալիս կառավարության այսօրվա նիստի օրակարգից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ