Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որ ժամանակին ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, թենիսիստի կարիերան ավարտելուց հետո սկսել է զբաղվել ավտոարշավային սպորտով:
Նոյեմբերի 6-ին մասնակցելով Արգենտինայի միջազգային ռալլիին՝ նա սարսափելի վթարի է ենթարկվել: Մրցուղու հատվածներից մեկում Նալբանդյանի վարած ավտոմեքենան մեծ արագության տակ պոկվել է գետնից ու վայրէջքի ժամանակ առջեւի մասով բախվելով գետնին՝ շրջվել է ու մի քանի անգամ գլորվել:
Բարեբախտաբար, ամեն ինչ Դավթի եւ նրա շտուրման Լեո Սուայաի համար ավարտվել է թեթեւ վախով:
https://www.youtube.com/watch?v=6sDoinxdEqg
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ foxsport.com-ի