Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆիլհարմոնիան ժամանակին օգնել է բանակին

Նոյեմբեր 10,2016 11:10

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից բարձրացված՝ բանակին ոչ միայն բարոյական խոսքերով, այլեւ նյութական մասնակցությամբ աջակցելու հարցը լայնորեն քննարկվում է սոցցանցերում, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալիս: Իսկ աջակցության մշակույթը նոր չէ. Հայրենական պատերազմի տարիներին Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Հայկական պետական ֆիլհարմոնիայի կոլեկտիվը հայրենիքի պաշտպանության ամրապնդման, ռազմաճակատում կռվողների ընտանիքներին աջակցության նպատակով եւ Ստալինգրադի վերականգնման ֆոնդին ուղղել էր 401623 ռուբլի, տրամադրել ոսկյա եւ արծաթյա իրեր, ինչպես նաեւ 1400 զույգ մանկական կոշիկ: Դրանից հետո 1944թ. Ստալինը Մոսկվայից շնորհակալական հեռագիր եւ եղբայրական ողջույն էր հղել Ֆիլհարմոնիայի տնօրենին ու մյուսներին:

Հեռագիրը փակցված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենի աշխատասենյակում:

 

Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

10.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930