Միջազգային ցուցահանդեսներում ադրբեջանցիներն ու թուրքերը Արցախի եւ Հայաստանի հին նախշերով գորգերը ներկայացնում են որպես ադրբեջանական եւ թուրքական գորգեր:
«Ղարաբաղ կարպետի» տնօրեն Սեւակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հաճախ է միջազգային ցուցահանդեսներում հանդիպում նման դեպքերի: Նա ասում է՝ այնքան անգրագետ են, որ հայկական գորգերը ներկայացնելով իբր թուրքական կամ ադրբեջանական՝ չեն էլ կարողանում բացատրել զարդանախշերի իմաստը. «Շատ եմ տեսել՝ այդ գորգերի վրա հայկական արձանագրություններ կային: Նրանք դեռ խորհրդային տարիներից հետեւողականորեն Արցախի տարբեր գյուղերից ձեռագործ հայկական գորգեր էին գնում, փոխանակում, մի մասն էլ պատերազմի տարիներին որպես ավար են վերցրել ու հիմա որպես իրենց մշակույթի մաս են ներկայացնում: Ցավալի է, այս ոլորտում մենք մեծ աշխատանք ունենք անելու, իսկ նրանք հսկայական գումարներ են ծախսում հայկականի տակ ներկայանալու համար»:
Թեմայի շուրջ
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
09.11.2016