Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զգուշանալ պորտաբույծներից

Նոյեմբեր 10,2016 16:30

«Այդ արտոնությունները պետք է տրամադրվեն այն ընկերություններին, որոնք կգան իրավական դաշտ: Նույնիսկ պետք եղած դեպքում նրանց կարելի է հարկերից ազատել, որոշակի գրաֆիկ սահմանել: Իսկ իրավական, հարկային դաշտում գործելը պետք է պարտադիր պայման լինի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` պատասխանելով հարցին` նախատեսվում է գազի սակագնի նվազում նաեւ ջերմոցային տնտեսությունների համար, սակայն ոչ բոլոր տնտեսություններն են որպես այդպիսիք գրանցված. մարդն իր այգում ջերմոց է կառուցել եւ աշխատեցնում է:

Տնտեսագետը ողջունում է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը, բայց հավելում. «Պետք է ուշադիր լինել, որ կառավարության միջին եւ ստորին օղակները չխոչընդոտեն այս գործընթացից ձնագնդիի էֆեկտով տնտեսության առողջացմանը»: Նա նկատի ունի «պորտաբույծների կամ իրենց շահերն ունեցողների բանակին», որոնք շատ դեպքերում թույլ չեն տալիս, որ վերին մակարդակում կայացված որոշումները կյանքի կոչվեն:
Կարդացեք 

 

«Առավոտ»

09.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930