Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զեկույց» բառը հուշում էր, որ սա հոդված չէ

Նոյեմբեր 10,2016 14:30

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Մարտիրոսյանից երկու օր առաջ «Առավոտը» ստացել է 28.10.2016 թվագրված մի գրություն:

Ա. Մարտիրոսյանը 02.10. 2016թ. www.aravot.am-ում տպագրված «Համատարած ընտրախախտումներ Վանաձորում եւ Գյումրիում ընթացող ՏԻՄ ընտրություններին. զեկույց»-ի հետ կապված տեղեկացնում է, որ նախապատրաստվում են ստուգման նյութեր, եւ «ստուգման նյութերի ընթացքը լուծելու անհրաժեշտությունից ելնելով՝ Ձեզ առաջարկվում է մեզ տրամադրել հիշյալ տեղեկությունների հիմք ծառայած աղբյուրը՝ հիշյալ տեղեկությունը հաստատող Ձեր մոտ առկա տեսանյութերը, ձայնագրությունները եւ այլ ապացույցներ»:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ բացելով նմանօրինակ բովանդակության գրությունները, համոզվում ես, որ գործ ունես «զեկույցը» «հոդվածից» չտարբերող իրավապահների հետ:
Հենց «զեկույց» բառը հուշում էր, որ սա հոդված չէ, լրագրողը «զեկույց» չի պատրաստում ընտրությունների մասին:

Ավելին, զեկույցը մինչեւ վերջ կարդալու դեպքում, տեսնում ես «հոդվածագրին»՝ զեկույցի վերջում նշված հեղինակներին՝ աղբյուրները՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Գորիսի մամուլի ակումբ, Իրազեկ քաղաքացիների միավորում, Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ:
Իրավապահները կարող են հրապարակային գործող այս կազմակերպություններից էլ իմանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Իսկ թե մեզ մոտ ինչ տեսանյութեր կան, հիշյալ տեղեկությունը հաստատող ինչ տեսանյութեր կան, բավարարվեք՝ հրապարակային տպագրվածով:
Եթե հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցից ինչ-որ բան բառացի մեջբերած չլինեինք, այս դեպքում ԶԼՄ գործող օրենքի շրջանակում խնդիր կունենայինք զեկույցի հեղինակների՝ աղբյուրների հետ. նման խնդիր մինչ այս պահը չի եղել:

Պատկերացրեք, ոստիկանության բաժիններից, քննչականներից, իրավապահներից օրվա մեջ քանի-քանի նմանատիպ գրությունների ենք պատասխանում, ինչը այլեւս չենք կատարելու, եթե հասցեատերը նշված լինի սխալ:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

09.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930