Շատերը լավ գիտեն, որ սխտորը օժտված է բազում օգտակար հատկություններով: Սխտորի հյութը պարունակում է 61-62% ջուր, 6-7% ազոտային նյութեր, 0.19% ճարպեր, 30-31% ածխաջրեր, կալիում, նատրիում, մագնեզիում, քլոր, օրգանական թթուներ, եթերային յուղեր, B, C, D վիտամիններ: Սխտորը օգտագործում են թարմ վիճակում, չորացնում են կամ պատրաստում տարատեսակ թուրմեր։ Դրանք հիմնականում պատրաստվում են սպիրտային հիմքերի վրա՝ սպիրտ, օղի կամ սպիրտ պարունակող այլ բաղադրիչներով։ Դրանց օգտակարությունն, իհարկե, անվիճելի է, որը ոչ բոլորին է թույլատրվում օգտագործել։ Eda-land.ru-ը գրում է, որ թուրմերին հոյակապ այլընտրանք են հանդիսանում սխտորի յուղերը, որոնք օժտված են մի շարք օգտակար հատկություններով: Փաստացի բոլորը, ում անհրաժեշտ է այս կամ այն հիվանդության բուժում կամ պրոֆիլատիկա՝ կարող են դրանք օգտագործել։
Օգտակարությունը
Սխտորի յուղի օգտակարության մասին կարելի է շատ գրել: Առանձնացնելով դրանցից մի քանիսը, թե ինչքան անփոխարինելի կարող է լինել սխտորի յուղը մեզանից յուրաքանչյուրի տանը` նշենք դրանցից հիմնականները։
1. Շատ արդյունավետ պայքարում է վնասակար միկրոօրգանիզմների դեմ, հետեւաբար սխտորի յուղի օգնությամբ հնարավոր է բավականին լավ պայքարել միկրոբների, վիրուսների ու ճիճուների դեմ։
Կարդացեք նաև
2. Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, պայքարում վարակների դեմ, բուժում է պալարախտը եւ բրոնխիտը, մաքրում է շնչառական օրգանները լորձից։
3. Սխտորը պարունակում է ծծումբ, որը բարենպաստ է ազդում մազերի աճի, մաշկի որակի բարելավման վրա։
4. Օգնում է բարձրացնել ախորժակը, կարգավորում է մարսողական համակարգը։
5. Թարմացնում է մաշկը եւ օգնում երիտասարդեցնել ողջ օրգանիզմը։
6. Օգնում է օրգանիզմից դուրս բերել տարատեսակ թույներ:
7. Սխտորն անփոխարինելի միջոց է չարորակ բջիջների դեմ պայքարում:
8. Սխտորի օգնությամբ օրգանիզմից հեռացվում է ավելորդ հեղուկը:
Հակացուցված է
Օգտակարության հետ մեկտեղ, այն ունի նաեւ հակացուցումներ`
1. 12-մատնյա աղիքի եւ ստամոքսի սուր խոցային հիվանդության ժամանակ,
2. Կերակրող մայրերին,
3. Սուր գլոմերուլոնեֆրիտով տառապող անձանց:
Սխտորի յուղը օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետեւյալ հանգամանքներին`
1. Էպիլեպսիայով հիվանդ անձանց սխտորի յուղ օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
2. Շաքարային դիաբետով տառապող անձանց օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում չափել շաքարը:
3. Ծանր հիվանդներին եւ հղի կանանց սխտորի յուղ օգտագործելը հակացուցված է:
4. Խորհուրդ չի տրվում զուգորդել սխտորի յուղը հակավիրուսային դեղամիջոցների հետ:
Ինչպես պատրաստել
Ներկայումս հայտնի են սխտորի յուղի պատրաստման բազմազան բաղադրատոմսեր:
1 գլուխ սխտոր
500 միլիգրամ չզտված ձեթ
Սխտորը մաքրել կճեպից, ամեն մի սխտորի ատամիկը բաժանել 2 մասի
Սխտորը դնել փակվող տարայի մեջ եւ ծածկել
Ձեթը տաքացնել մինչեւ 180OC, լցնել սխտորի վրա եւ 7 օր պահել սառը վայրում, բայց սառնարանում պահել խորհուրդ չի տրվում, այնուհետեւ քամել մառլյայով եւ առանձին ապակե տարայի մեջ պահել: Լավ է օգտագործել աղցանների հետ, հատկապես, եթե պատրաստված է ձիթապտղի ձեթով։
Կարելի է պատրաստել նաեւ հետեւյալ կերպ.
200 գրամ կարագ
7 ատամիկ սխտոր
աղ
աղացած սեւ պղպեղ
սամիթ` ըստ ճաշակի
Կարագը սառնարանից հանել եւ թողնել այնքան, մինչեւ փափկի եւ հասնի սենյակային ջերմաստիճանի: Սխտորը մաքրել, աղալ, կանաչին մանր կտրատել եւ ամբողջը միասին խառնել: Ստացված զանգվածը լավ խառնել, լցնել փակվող մի տարայի մեջ, ծածկել եւ դնել սառնարանում: Սխտորի այս յուղի միջոցով կարելի է ոչ միայն բարելավել առողջությունը, այլ նաեւ ճաշել համեղ բրդուճով, կարելի նաեւ այն օգտագործել քսելով մսի վրա կամ պիցա պատրաստելիս։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
09.11.2016