Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր սահման» նախագծի շրջանակներում սահմանամերձ գյուղերում կտեղադրվեն լուսադիոդային լամպեր

Նոյեմբեր 09,2016 23:20

Մի շարք կազմակերպությունների և անհատների ջանքերով մեկնարկում է Հայաստանի և Արցախի սահմանամերձ բնակավայրերում լուսադիոդային լուսարձակների տեղադրման «Լուսավոր սահման» բարեգործական նախագիծը, որի նպատակն է հաղորդակցության արշավի և դրամահավաքի միջոցով սահմանամերձ բնակիչների համար ձեռք բերել լուսադիոդային լամպեր և տեղադրել նրանց տներում:

Նախագծի մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշեց, որ մի շարք կազմակերպությունների և անհատների ջանքերով ցանկանում են մասսայականացնել լուսադիոդային լամպերի օգտագործումը Հայաստանում:

«Այս լամպերը ծախսում են տասն անգամ քիչ էլեկտրական էներգիա, իսկ օգտագործման ժամկետը մինչև 10 տարի է: Միջին տվյալներով՝ լուսադիոդային լամպերի տեղադրման ծախսերը հնարավոր կլինի վերադարձնել արդեն 1,5-2 ամսվա ընթացքում: Ավելին, դրանց շնորհիվ ամսական էլեկտրական էներգիայի վճարը կրճատվում է 30-60 տոկոսով»,-ասաց Հարությունյանը: Ըստ փոխնախարարի՝ նմանատիպ ու բավականին հաջող ծրագիր  իրականացվել է նաև 2015 թվականին Արցախի Աստղաշեն գյուղում:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ սկզբնական ծրագրով նախատեսվում է տեղադրել լուսադիոդային լամպեր Տավուշի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տներում:

«Նախագիծը իրականացնելու համար սկսվել է դրամահավաք: Գումարը հավաքելուց հետո կհայտարարվի լուսադիոդային լամպերի մատակարարման մրցույթ, որի շրջանակներում հատուկ լաբորատորիաներում ստուգվելու է այդ լամպերի որակը»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ երկու գյուղերի համար արդեն կա անհրաժեշտ ֆինանսավորում:

«Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը իր հերթին նշեց, որ ծրագրի սկզբնական  փուլում  նախատեսվում է լուսադիոդային լամպեր տեղադրել 10 գյուղում:

«Ընդհանուր առմամբ նախատեսվել է լուսադիոդային լամպեր տեղադրել 33 թիրախային գյուղերում և Ճամբարակ քաղաքում: Ծրագրի շահառուներ են լինելու 16500 ընտանիք: Ծրագրով նախատեսել ենք նմանատիպ լամպեր տեղադրել նաև Արցախում»,- եզրափակեց Շեկյանը:

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930