Նախագահական ընտրություններից հետո ելույթ ունեցավ նաեւ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման:
«Անկախ նրանից, թե ընտրությունների ընթացքում, որ կողմից եք եղել, անկախ նրանից, թե ձեր թեկնածուն հաղթել է, թե ոչ, առավոտյան արեւը կծագի: Եվ այդ կանխատեսումը իրականացավ՝ արեւը ծագեց: Գիտեմ՝ բոլորը երկար գիշեր են ունեցել, ես նույնպես: Գիշերը՝ մոտավորապես ժամը 3-ին, ես զրուցել եմ նախագահ Թրամփի հետ, շնորհավորել նրան եւ հրավիրել նրան վաղը գալ Սպիտակ տուն՝ վստահ լինելու, որ իշխանության հաջող փոխանցում է լինելու: Ակնհայտ է, որ ընտրված նախագահը եւ ես շատ էական տարբերություններ ունենք, բայց հիշեք ութ տարի առաջ՝ նախագահ Բուշը եւ ես շատ էական տարբերություններ ունեինք»,- ասաց նա:
Բարաք Օբաման նշեց, որ ութ տարի առաջ կարգադրել է իր թիմին հետեւել նախագահ Բուշի թիմի օրինակին՝ աշխատելով հնարավորինս շատ՝ վստահ լինելու համար, որ իշխանության հաջող փոխանցում է եղել. «Իշխանության խաղաղ փոխանցումը մեր ժողովրդավարության բնորոշ հատկանիշներից է, եւ մոտակա ամիսներին, մենք դա ցույց ենք տալու աշխարհին»:
Բարաք Օբաման խոսել է նաեւ նախագահի թեկնածու Հիլլարի Քլինթոնի հետ՝ նշելով չի կարող չհպարտալ նրանով. «Նրա թեկնածությունը եւ քարոզարշավը պատմական էր եւ ամբողջ երկրով մեկ հաղորդագրություն է մեր աղջիկների համար, որ նրանք քաղաքականության մեջ կարող են բարձր մակարդակներ գրավել: Եվ ես վստահ եմ, որ նա եւ նախագահ Քլինթոնը կշարունակեն մեծ աշխատանք կատարել այստեղի եւ ամբողջ աշխարհի մարդկանց համար»:
Կարդացեք նաև
Բարաք Օբաման հավելեց, որ ընտրություններից մեկ օր հետո պետք է հիշել, որ բոլորն էլ մեկ թիմի մաս են կազմում եւ չկա Հանրապետականների կամ Դեմոկրատների առաջնահերթությունը, այլ առաջնահերթ է ամերիկացին եւ հայրենասերը: Օբաման նշեց, որ իր թիմին ասել է՝ գլուխները բարձր պահեն եւ հպարտանան իրենց կատարած աշխատանքով»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ