Վրացական «Շանսոն» հեռուստառադիոկայանի ռադիո հաղորդումները լավ հասանելի են Հայաստանի սահմանամերձ տարածքներում: Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքը Ադրբեջանի սահմանից հեռու է մոտ 20 կմ, Վրաստանի սահմանից ՝ շուրջ 150 կմ:
Սակայն վրացական վերոհիշյալ ռադիոկայանի հաղորդումները մատչելի են Իջեւան քաղաքում: Նշված ընկերությունը հեռարձակում է ռուսական շանսոն երգեր, նաեւ վրացական հաղորդագրություններ, որոնց իմաստը սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչները չեն հասկանում: Հայաստանի սահմանագոտու եթերը հասանելի է ադրբեջանական եւ վրացական հեռուստատեսային եւ ռադիո ծրագրերի համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ