Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի և Արևելյան Գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Անդրիան Պալմին:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացը։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի մասնակցությանը Եվրամիության ոլորտային համագործակցության ծրագրերին:
Հանդիպմանը Կարեն Նազարյանը պատրաստակամություն է հայտնեց Նիդերլանդների` որպես ԵՄ առանցքային երկրներից մեկի հետ շարունակել երկխոսությունն ամենատարբեր բնագավառներին առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ