ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացան խորհրդակցություններ՝ «Տեղեկատվական ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների փոխգործակցությունը» խորագրի ներքո: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցություններին մասնակցեցին ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների՝ տեղեկատվական ոլորտի պատասխանատու վարչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին ԱՊՀ անդամ-պետությունների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետության ապահովմանը, գլոբալ և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական անվտանգության բարձրացմանը, ահաբեկչություն, ծայրահեղականություն, բռնություն, քսենոֆոբիա և անհանդուրժողականություն քարոզող տեղեկատվության տարածման դեմ պայքարին, ԱՊՀ շրջանակներում նշանակալից իրադարձությունների լուսաբանմանը, սոցիալական ցանցերում աշխատանքային առանձնահատկություններին առնչվող հարցեր: Հատուկ անդրադարձ կատարվեց ԱՊՀ տարածքում տեղեկատվական ոլորտում առկա մարտահրավերներին և դրանց հակազդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Մասնակիցների կողմից կարևորվեց կազմակերպության անդամ-պետությունների պատասխանատու գերատեսչությունների միջև տեղեկատվական ոլորտում համագործակցության խորացումը և ընդլայնումը, նախանշվեցին միջազգային այլ կառույցների հետ փոխգործակցության ուղղությունները:
Խորհրդակցության մասնակիցներին ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ