Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Թադեւոսյան. «Նաիրիտի» նոր տնօրենի նշանակումից ոչինչ չի փոխվում

Նոյեմբեր 09,2016 19:21

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները լրագրողների հետ հանդիպման ընթացքում  աշխատակիցները բողոքում էին այն հանգամանքից, որ գործարանի տնօրեն է նշանակվել նախկինում իրավախորհրդատու Ռաֆայել Սանդոյանը: Ասուլիսին մասնակցում էր նաեւ «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը:

«Նոր տնօրենին չի կարելի կապել այն ժամանակվա գործարքների հետ, նոր տնօրենը այն ժամանակ եղել է ընդամենը խորհրդական, իսկ Վահան Մելքոնյանը ուներ 10-15 խորհրդական, այդ մի խորհրդականը չէր: Նոր տնօրենին այդ հարցերի մեջ մեղադրելը մի քիչ կոռեկտ էլ չեմ համարում»,- ասաց նա:

Հրաչ Թադեւոսյանը ասաց, որ իր համար կարեւոր չէ, թե ով է գործարանի տնօրենը, իր համար կարեւոր է, որ տնօրենը իր պարտականություններն իրականացնի. «Երեկ չէ առաջին օրը մի 30 հոգի արտադրամասի պետեր հավաքվել էին աշխատավարձի համար գնացել էին նոր տնօրենի մոտ, նոր տնօրենն ասում է՝ ես էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը կոնկրետ ժամկետ դեռ չի կարողանում նշել, թե աշխատավարձի հարցն ինչպես պետք է լուծվի: 4 ամսվա 260 հոգու աշխատավարձի պարտք այս պահի դրությամբ կա: Մարդուն ժամանակ են տվել, ասել են՝ 10 օր Ձեզ ժամանակ, պարո՛ն տնօրեն, մեր աշխատավարձի հարցերով զբաղվեք: Ամսի 17-ին տնօրենը պետք է այդ մարդկանց պատասխան տա՝ աշխատավարձի պարտքի հարցն ինչպես է լուծվելու»:

Նա ընդգծեց, որ նոր տնօրենի նշանակումից ոչինչ չի փոխվում. «Ոչ մի բան էլ չի փոխվում՝ 3 օր առաջ Սաղաթելյանն էր, այսօր Սանդոյանն է, 3 օր առաջ էլ գործարանը չէր աշխատում, աշխատավարձների պարտքերը կային, այսօր էլ նույն բանն է: Ես Սաղաթելյանի հետ խոսել եմ լսել եմ իր գործընկերներից, որ Սաղաթելյանը ոչ թե մի երկու օր առաջ է նախատեսել հրաժարական տալ, այլ նախկին նախարարի ժամանակից: Երեւի իր նյարդային համակարգը, որ իրեն վերեւները չեն աջակցում, հարցերը առաջ չեն գնում, մարդ է՝ հիասթափվել է, որոշել է չաշխատել, վերջում հարգել են իր դիմումը: Թե ինչո՞ւ են Սանդոյանին դրել, այդ հարցը պետք է տանք նախարարին կամ վարչապետին. մի՞գուցե տեղակալներից մի քանիսին առաջարկել չեն համաձայնվել, ես չեմ կարծում, որ Սանդոյանն այնքան ուրախ է, որ իրեն տնօրեն են նշանակել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930