«Տնօրենի հրաժարականը մեզ շատ զարմացրեց, զարմացրեց նաեւ՝ ինչու տեղակալներից ոչ մեկին չնշանակեցին այլ իրավախորհրդատուին, որը գործարանը չի ճանաչում»,- նոյեմբերի 9-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Նաիրիտի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը:
Նա նշեց, որ Ռաֆայել Սանդոյանի նշանակումը իրենց անհանգստացնում է, քանի որ մտածում են, որ նշանակման տակ կարող է ինչ-որ բան թաքնված լինել, մասնավորապես՝ սննկացման հարցը: Նա հայտնեց, որ 2002 թվականին Նաիրիտը պայմանագիր է կնքել իրանական կազմակերպության հետ, որի համաձայն Նաիրիտը 2700 տոննա կաուչուկ պետք է մատակարարի եւ տոննան կարժենա մոտավորապես 1500 դոլար. «Այդ ընթացքում Ռաֆիկ Սանդոյանը չի աշխատել, բայց աշխատել է 2008 թվականին, երբ այս կազմակերպությունը պայմանագրի իրավունքը փոխանցել է: Այդ ժամանակ՝ 2009 թվականին, դատի են տվել Նաիրիտին, որտեղ իր դերն է ունեցել Ռաֆիկ Սանդոյանը՝ որպես իրավախորհրդատու: Նա չէր կարող այս ամենը չուսումնասիրել, այս ամենը չիմանալ»:
Կարինե Շահվերդյանը ասաց, որ Նաիրիտի ղեկավարությունը ոչինչ չի արել, եւ նույնիսկ կազմակերպության պարտքը 882 միլիոն դրամից հասել է մոտ 5 միլիարդ դրամի. «Դա այն գումարն էր, որ կառավարությունը 2 տարի շարունակ չէր կարող աշխատողներին: Իսկ դա 18-24 ամսվա 2200 եւ ավելի աշխատողների աշխատավարձ էր»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»: