Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երբ լինի, կարող ենք այդ ժամանակ գնահատական տալ». Մարուքյանը՝ Արթուր Բաղդասարյանի հայտարարության մասին

Նոյեմբեր 09,2016 17:42

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ քաղաքական համագործակցության մասին հայտարարությանը, որով քաղաքական համերաշխության կոչ էր հնչեցնում ու խորհրդարանական ընտրություններից հետո իշխող ուժի հետ կոալիցիա կազմելու առաջարկությանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը չի շտապում հավատալ:

«Որեւէ տեղեկություն չունեմ՝ ինչի մասին է խոսքը գնում: Ինչ-որ գաղափար էր քննարկվում այդ հայտարարության մեջ, որը որ, ըստ էության, «Հայկական վերածնունդի» գործն է: Մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում»,- Aravot.am-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մեր հարցին, թե «Հայկական վերածնունդը» երկակի խա՞ղ է խաղում՝ մեկ իշխանության, մեկ ոչ իշխանական ուժերի հետ համագործակցելով, կոալիցիաներ կազմելով, պարոն Մարուքյանը պատասխանեց. «Տեղեկություն չունեմ, որ նման բան են ցանկանում անել, երբ որ կանեն, այդ ժամանակ կխոսենք դրա մասին: Վանաձորում եղել է ավագանու մի նիստ, որի ժամանակ այդ ուժն էլ մյուս երկու ուժերի հետ բոյկոտել է նիստը: Ես փաստ չունեմ, որ այդ փաստը մեկնաբանեմ, որ նրանք կոալիցիա են մտնում կամ ուրիշ բան, երբ լինի, կարող ենք այդ ժամանակ գնահատական տալ, մեկնաբանել, բայց հիմա դա հիպոթետիկ հարց է, որը քննարկելու բան չունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930