Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտագիտական գրադարանը «պլանի տակ» է

Նոյեմբեր 09,2016 17:08

Տարածաշրջանում տեսակով միակը՝ 1965թ հիմնադրված Երեւանի երաժշտագիտական գրադարանը «պլանի տակ» է հայտնվել, այն օպտիմալացվելու արդյունքում կարող է միանալ բնույթով տարբեր Կոմիտաս թանգարան-ինստիտուտին:

Հայաստանի մարզերին եւ Արցախին սպասարկող երաժշտագիտական գրադարանում, որը գործում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ, պահվում է 240 000 միավոր նոտային հարուստ գրականություն, կոմպոզիտորների ձեռագրեր, ձայնասկավառակներ եւ այլն: Մի խումբ անվանի արվեստագետներ մտահոգություն են հայտնել երաժշտագիտական գրադարանի ամբարած մշակութային հարստությունը ցաքուցրիվ անելու տեսլականից: Նրանք նամակ են հղել ՀՀ վարչապետին:

sos2

Նամակի տակ ստորագրել են ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայկական երաժշտական համաժողովի նախագահ, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Չաուշյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գեղունի Չթչյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր Աննա Արեւշատյանը, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Երվանդ Երկանյանը եւ ուրիշներ:

Ավելի մանրամասն՝ առաջիկայում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Ժողովրդական ասացվածքն ասաում է՝«Էշը չծեծողը,փալանն է ծեծում»:Դե ինչ,երկրի վիճակը ծանր է թե օդում , թե ջրում եւ թե ցամաքում:Պատճառները բոլորը գիտեն,ներառյալ նոր վարչապետը…էլ չեմ խոսում ՀՀ Նախագահի մասին:Գիտեն եւ լռում են՝ իբր չգիտեն:Լավ,թող ես վատամարդ լինեմ ու հուշեմ՝ Պատճառը Հայաստանում տիրող օլիգարխիկ համակարգն է:Ինչ պիտի անել,որ երկիրը խելքի բերե՞լ:Բոլորը գիտեն:Ես էլ՝ Ձերբակալել բոլոր թալանչիներին եւ կողոպուտը մտցնել պետական բյուջե:Կանե՞ն.Չեն անի:Ինչու՞:Որովհետեւ գող ավազակներից շատերը իշխանության ընկերներն են.Հապա ինչ անեն ,որ երկիրը խելքի գա՝ ձեռքերը գցում են կրճատումներին եւ առաջին հերթին(ինչպես եւ ցավոք ընդունված է) իհարկե սոցիալ տնտեսական եւ մշակույթի ոլորտ:Օլիգարխին չենք ծեծում,(նրանք իշխանության խիղճն ու պատիվն են՝ չեռք չտալ)ծեծում ենք մշակույթին…Եւ ահա գտան հերթական քավության նոխազը՝ Երաժշտագիտական գրադարան,մի հիմնարկ,որ տասնյակ տարիներով ծառայել է արվեստի աշխարհին:Կեցցեք՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում՝ ուժն էլ է ձերը,դագանակն էլ ,իրավունք ու փողն էլ:Եւ քանի որ Աստված էլ ինձ այդ բոլորի փոխարեն թոթով լեզու է տվել, ուստի օգտագործելով այն ասում,հայտարարում եմ՝ Ձեռքերդ հեռու Երաժշտագիտական գրադարանից»…Էշը ծեծեք,էշըըըըըըըը, եւ ոչ փալանը…

  2. Տաթևիկ says:

    Երաժշտագիտական գրադարանը ՀՀ-ում իր տեսակը չունեցող միակ գրադարանն է, որն ունի արժեքավոր և չկրկնվող հսկայածավալ երաժշտագիտական նյութեր, հազվագյուտ նոտաներ: Այս գրադարանի օպտիմալացումը և ֆոնդերի ցրումը անթույլատրելի է: Այսպիսի մշակությաին օջախը պետք է շարունակի իր առանձին գործունեությունը:

  3. Ռուզաննա says:

    Ոչ միայն ցավով,այլ,անկեղծ լինեմ,սարսափով եմ լցվում,երբ մտածում եմ երաժշտագիտական գրադարանի փակման մասին: Մի թե՚ մեզ այդքան արվեստասեր և արվեստագետ/ ինչպես սիրում են մեր պետական այրերը հպարտանալ այլ երկրներ այցելելիս/ հանվում է, մշակութային օճախներից շա՝՝՝տ կարևոր մի օղակը գիադարանը: Սա ցավիս պատճառը: Արդյո՚ք շարունակական չի լինի գրադարանները ավելորդ համարելու խայտառակ գործընթացը: Սա էլ սարսափիս պատճառը:

  4. Գոհար Մելիքսեթյան says:

    Երաժշտագիտական գրադարանի դերը սովորողների և մասնագետների համար անգնահատելի է: Գրադարանը իր հարուստ մասնագիտական գրականությամբ և ձայնադարանով մեծապես նպաստում է երաժշտական կրթության օժանդակության գործին:
    Գրադարանները ոչ թե պետք է փակել, այլ օգնել բարելավել դրանց գործունեությունը:

  5. Արմենուհի says:

    Սա կոչվում է ,,լվից ճրագու պոկել,,: Երկիրը ծանր վիճակում է, բանակը, -ժողովուրդը ծանր վիճակում են: Ով է հասցրել այս վիճակին: Երեխան անգամ գիտե:Ով է պատասխանատուն, բոլորը գիտեն, բացի մեղավորներից: Ամեն օր ,, օպտիմալ,, առաջարկություն է հնչում : Այսօր Երաժշտագիտական գրադարանի հերթն է: ,,Սև թղթի ,,նպատակը գրադարանը ցիրուցան անելն է, երկրի երեսից ջնջելը և 30 աշխատակիցներին բախտի քմահաճույքին թողնելը: Բրավո, բրավիսիմո: Հարգարժան իշխանավոր այրեր, գրքի, գրադարանի արժեքի մասին հիշում եք միայն ամբիոնից տպավորություն թողելու համար: Մինչև որոշում կայացնելը գոնե ականջալուր լինեիք գիտակ մարդկանց՝ երաժշտագիտական գրադարանի կատարած դերի, առանձնահատկությունների մասին:,, Սև գործը ,,կատարելուց հետո գոնե իմացեք, որ արդյունքում դուք զրկեցիք երաշժշտասեր հասարակայնությանը / երաժշտական բուհերի և ուսումնարանների ուսանողներ, երաժշտական ու հանրակրթական դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ/ օգտվելու հարուստ հավաքածուից:, Բրավո, բրավիսիմո, հեռուն կգնաք…

  6. Մերի Մկրտչյան says:

    ինչո՞ւ պետք է գրդարանը` որից օգտվում են գրեթե բոլոր երաժիշտները,այսօր կանգնի նման վտանգի առջև։

  7. Լիանա says:

    Ամոթ է, ախր ինչպե՞ս կաելի է գրադարան ոչնչացնել,այն էլ այն դեպքում,երբ դրանից երկրորդը գոյություն չունի:

  8. NaRa says:

    Ձեռքներդ հեռու հոգեվոր արժեքներից պարոնայք ՏԳԵՏներ, բավ է քրտինքով ստեղծվածը փոշիացնեք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930