Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո Փայլյանին դեռ ձեռք չեն տվել». Հակոբ Չաքրյան

Նոյեմբեր 09,2016 16:46

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի հավաստմամբ` եթե միջազգային հանրությունն աչք փակի Թուրքիայում քրդական կուսակցության պատգամավորների ձերբակալության փաստի վրա, ապա դա կնշանակի, որ Թուրքիան ինչ-ինչ զիջումների է պարտավոր գնալ:

«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Չաքրյանը հայտարարեց, թե Թուրքիայում տեղի ունեցած ձերբակալություններն այդ երկրում լիարժեք նախագահական համակարգ հաստատելու` Էրդողանի մոլուցքի արդյունքն են:

Հիշեցնելով, որ միջազգային մամուլը դատապարտեց Թուրքիային ու կատարվածը ձևակերպվեց որպես «Էրդողանը վրեժ է լուծում», կամ ԱՄՆ-ն հայտարարել է, թե Թուրքիային զգուշացրել են, Հակոբ Չաքրյանը նկատեց. «Միջազգային հանրությունը եթե դա կուլ տա, ապա Թուրքիան փոխարենը մի բան պետք է զիջի: Օրինակ` Սիրիայի հարցում»:

Պարոն Չաքրյանը հիշեցրեց, որ երբ քրդական կուսակցության պատգամավորները ձերբակալվեցին ու տեղափոխվեցին բանտ, դրա հաջորդ օրը Թուրքիա ժամանեց ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ու շուրջ չորս ժամ հանդիպում ունեցավ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ. «Քննարկում էին Սիրիայում տիրող իրավիճակը և այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ հարձակում  են նախաձեռնել Ռաքքայի վրա. 8000 քուրդ աշխարհազորային, 350 ամերիկացի զինվորներ են մասնակցել, իսկ հաջորդ օրը ԱՄՆ-ն հայտարարեց, որ Թուրքիան հանկարծ չփորձի մասնակցել Սիրիայում գործողությունների»:

Ի պատասխան լրագրողների հարցի` պարոն Չաքրյանը տեղեկացրեց նաև, որ Թուրքիայի հայազգի խորհրդարանական Կարո Փայլյանին «դեռ ձեռք չեն տվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930