Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե սկսեցի զբաղվել «Ասպարեզ» ակումբով, ձեզ համար լավ չի լինի». համայնքապետ. «Ա1+» (տեսանյութ)

Նոյեմբեր 09,2016 16:44

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն իրականացրել է Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված թափանցիկության, հանրային հաշվետվողականության եւ մասնակցության ապահովման պարտավորությունների դիտարկում:

Ծրագրի շրջանակներում հարցեր են ուղարկվել արդեն խոշորացված 896 համայնքներին՝ համայնքի բյուջեի հրապարակման, քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման, համայնքապետարանի աշխատակիցների թվի, նրանց աշխատավարձերի, կատարած գներումների, դրանց գների եւ այլ տեղեկությունների հրապարակման վերաբերյալ:

Ծրագրի ղեկավար Լեւոն Բարսեղյանի խոսքերով, ըստ այդմ՝ թափանցիկության ամենաբարձր ցուցանիշը մարզերից գրանցվել է Լոռիում, իսկ ամենացածրը՝ Արագածոտն եւ Արմավիր համայնքներում: Հանրապետության 896 համայնքներից հարցմանը առհասարակ չի պատասխանել 586 համայնք կամ համայնքների 66 տոկոսը: Համայնքներից 74- ը պատասխանել է, որ կատարում է օրենքի պահանջը, եւս 74-ը պատասխանել է, որ մասնակի է կատարել օրենքի պահանջը: 18 տոկոսը պատասխանել է, որ չի կատարել պահանջը:

Լ. Բարսեղյանը տեղեկացրեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ հարցմանը մասնակցել են համայնքների մոտ 18 տոկոսը, այս տարի հարցումներին մասնակցել է համայնքների 35 տոկոսը: «Անգամ Արագածոտնի մարզում համայնքապետ է եղել, որը պատասխանել է, թե ինքը նախկինում դատախազ է եղել եւ պատասխանել է, թե գիտի, որ պարտավոր է պատասխանել, սակայն չի պատրաստվում դա անել: Ավելին, ասում էր, եթե սկսեցի զբաղվել «Ասպարեզ» ակումբով՝ ձեզ համար հեչ լավ չի լինի»,-ասաց Լ. Բարսեղյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930