Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվել է Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գեւորգ Իրիցյանի կալանքի երկարեցման դեմ բողոքը: Նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանն Aravot.am-ին հայտնեց, որ դատարանը մերժել է բողոքը. պաշտպանն առաջիկայում Վճռաբեկ դատարանին բողոք է ներկայացնելու:
«Գեւորգ Իրիցյանը ներկայում գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ի բուժմասում, ստանում է որոշակի բուժումներ: Դիմում եմ ներկայացրել՝ նրան քաղաքային կամ «դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար, որպեսզի անհրաժեշտ հետազոտություններ կատարվեն: Պատասխանել են, որ հարցը կքննարկեն»,-մեզ հետ զրույցում ասաց Լուսինե Մարտիրոսյանը:
Նա հավելեց, որ Իրիցյանը նիստին չի մասնակցել, քանի որ չի վստահում դատարանին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ