Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնաբանություն. «ԱրմենՏել»–ի կողմից որևէ սահմանափակում տեղի չի ունեցել

Նոյեմբեր 09,2016 16:08
armentel

Ի պատասխան ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ս.թ. նոյեմբերի 9-ին տարածված մամուլի հաղորդագրության առ այն, որ «ԱրմենՏել» ընկերության կողմից հայտարարված մրցույթի պայմանները սահմանափակում են փոքր ընկերությունների գործունեությունը, ներկայացնում ենք «ԱրմենՏել» ընկերության մեկնաբանությունը.

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իր 16.05.2016թ. որոշմամբ հարուցել է վարչական վարույթ Տրանս-Սֆեր ՍՊԸ-ի դիմումի հիման վրա: Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթը դադարեցվել է 25.07.2016թ. Թիվ 47 որոշմամբ`հաշվի առնելով, որ վարչական վարույթի ընթացքում ԱրմենՏել ՓԲԸ-ի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտման փաստ չի հայտնաբերվել: Հետևաբար Հանձնաժողովի կողմից Ընկերությանը տրված նախազգուշացման որոշումն անհիմն է և բողոքարկված է ՀՀ Վարչական դատարանում: Ինչ վերաբերում է Տրանս-Սֆեր ՍՊԸ-ին, ապա, վերջինիս նկատմամբ Ընկերության դիմումի հիման վրա Գնումների աջակցման կենտրոնին ներկայացվել է հայտ մրցույթների մասնակցության իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելու մասին: Դիմումի համար հիմք է հանդիսացել Տրանս-Սֆեր ՍՊԸ-ի կողմից մրցույթին ոչ ճիշտ տվյալներ ներկայացնելը, որով վերջինս խախտել է մրցույթի կանոնները: Ուստի ակնհայտ է, որ «ԱրմենՏել»–ի կողմից որևէ սահմանափակում տեղի չի ունեցել, քանի որ «ԱրմենՏել»–ը գործում է բոլորովին այլ ծառայությունների շուկայում:

Նշենք, որ այդ առումով մենք միակ պատվիրատուն չենք, Տրանս-Սֆեր ՍՊԸ-ի նկատմամբ, պատվիրատու է հանդիսանում նաև Հենակետային Քոլեջը:

 

Արմենիա Տելեֆոն Կոմպանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930