Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող են նորից Սահմանադրություն փոխել եւ ասել՝ «տեսեք, փոշմանեցինք». Սուրեն Զոլյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 09,2016 16:04

«Իշխանությունը տեսնելով տնտեսության եւ երկրի կործանման վտանգը, դրանով իսկ՝ իրենց իշխանության կործանումը, փորձեց լավացնել իրավիճակը»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Կառավարության բարեփոխումներին, ասաց ԵՊԼՀ նախկին ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը:

«Այն, ինչ արվում է, պետք է դրական գնահատվի, բայց պետք է մտածել՝ դա ինչի՞ համար է արվում եւ արդյոք երկարաժամկե՞տ ծրագիր է: Այստեղ խիստ կասկածներ կան: Մի կողմից հասկանում են, որ դեպի լավն է գնում, մյուս կողմից էլ՝ իշխանությունը ստեղծել է մի համակարգ, որը բացառում է իշխանափոխությունը: Կարեն Կարապետյանն ասաց՝ «եթե օգուտ չեմ տալու, մի օր ավել չեմ մնալու», իսկ Սերժ Սարգսյանն ասել է, որ իր ժամկետից մի օր շուտ չի գնա՝ անկախ Հայաստանի վիճակից: Այսինքն՝ մինչև վերջին օրը պետք է մնա եւ կարող է նորից Սահմանադրություն փոխել եւ ասել՝ «տեսեք, փոշմանեցինք, խորհրդարանական մոդելն իրեն չի արդարացնում»…այս առումով երկիմաստ վիճակ է»,-նկատեց Սուրեն Զոլյանը:

Ըստ նրա՝ երաշխիք չկա, որ Կառավարության բարեփոխումներն առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո չեն ավարտվի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930