Այսօր առավոտյան ժամը 8-ին ՀՀ նախագահին նամակ-վերջնագիր է ուղարկել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Գասպարյանը:
Դատապարտվածը գրել է, որ «գնում է մահ», եւ իր մահվան համար պատասխանատու է համարում արդարադատության նախարարին եւ տեղաբաշխման հանձնաժողովի նախագահ Րաֆիկ Հովհաննիսյանին:
Ըստ մեր աղբյուրի, կալանավորը 12 օր առաջ գրավոր դիմել էր Արփինե Հովհաննիսյանին, սակայն նրանից չի ստացել որեւէ արձագանք:
Բողոքի այս ծայրահեղ քայլին դիմելուց հետո նրան որեւէ մեկը դեռ չի այցելել:
Կարդացեք նաև
Ա. Գասպարյանը դատապարտվել էր պատժի առավելագույն չափի՝ Մասիս քաղաքում 2004 թվականին տեղի ունեցած սպանության գործով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ