Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ սպասել Դոնալդ Թրամփից (Տեսանյութ)

Նոյեմբեր 09,2016 15:43

«Ես չեմ ցանկանում շտապել իմ եզրակացությունների մեջ: Սպասենք պարոն Թրամփի քայլերին, որից հետո հետեւություններ կանենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայ-ամերիկյան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանն`անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներին:

Ըստ այդմ, քարոզարշավի ողջ ընթացքում երբեմն նույնիսկ էքսցենտրիկ պահվածքով եւ հայտարարություններով աչքի ընկնող, միլիարդատեր թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթանակ է գրանցել:

nikoyan_2 Սամվել Նիկոյանը նկատում է՝ փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ նախագահի թեկնածուները շատ խոստումներ են տալիս, տարաբնույթ հայտարարություններ անում, ուղենիշեր գծում, բայց ընտրություններից հետո, արդեն նրանց գործունեության ընթացքում, փոփոխություններ են նկատվում: Իբրեւ հայերիս հետաքրքրող ամենավառ օրինակ, նա բերում է Ցեղասպանության հարցի ճանաչումը`հավելելով, որ ԱՄՆ նախագահի շատ թեկնածուներ են իրենց նախընտրական խոստումներում ընդգրկել այդ հարցը: Մինչդեռ, ընտրություններից հետո արդեն բոլորովին այլ մոտեցում են դրսեւորել:

«Այն, ինչը հաճախ ասվում է քարոզարշավի ժամանակ, երբեք էլ այն չէ, որ քաղաքական գործիչները պատրաստվում են ամբողջությամբ անել: Ուղղակի, հանրության շրջանում գտնում են թիրախավորված շերտեր, անում ականջահաճո հայտարարություններ`շահելով ձայներ»,- ասում է ՀՀԿ-ական թեկնածուն, այնուհանդերձ կարեւորելով, որ քաղաքական դաշտում եւ ամենաառանցքային պաշտոններից մեկում է հայտնվել միլիարդատեր մի մարդ, որը քաղաքական կենսագրություն չունի: Իր համոզմամբ, վերջին տասնամյակների համար այս նոր քաղաքական իրողությունն իր դրսեւորումները կունենա արեւմտյան երկրներում:

Aravot.am-ի հարցին ի պատասխան`արդյոք աշխարհաքաղաքական փոփոխությունների շեմին ենք, Սամվել Նիկոյանն ասաց, որ չի բացառում, որ Վաշինգթոնի նոր դեմքը որոշակի շեշտադրումային փոփոխություններ կատարի, բայց գլոբալ իմաստով ԱՄՆ-ի քաղաքականությունը չի կարող փոխվել, քանի որ այդ երկրում մեկ անձը որոշիչ չէ, այնտեղ ինստիտուտներն են աշխատում:

ՀՀԿ-ական պատգամավորին հատկապես տպավորել է, որ ծանր եւ դաժան մրցապայքարից հետո պարտվող կողմը սեղմեց հաղթողի ձեռքը եւ ցանկացավ հաջողություն. «Սա իրենց մոտ պետականորեն արժեհամակարգի է վերածվել: Շնորհավորում եմ ամերիկյան ժողովրդին, նա կատարել է իր ընտրությունը»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930