Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածաշրջանի քարտեզը գուցե վերաձեւավորվի». Արման Նավասարդյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 09,2016 15:21

«Հայելի» մամուլի ակումբում այսօր Aravot.am-ը ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանից հետաքրքրվեց, թե մերձավորարեւելյան քաղաքականության առումով որքանո՞վ են կանխատեսելի ռուս-ամերիկյան հարաբերություններում փոփոխությունները՝ հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ն նոր նախագահ ունի:

«Շատ բան կախված է նրանից, թե ինչ դիրքորոշում կունենա ԱՄՆ նախագահը: Հալեպում քաոս է: Եթե ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի քաղաքականության միջեւ արագ փոփոխություն չեղավ, տարածաշրջանի քարտեզը կվերաձեւավորվի»,-պատասխանեց Արման Նավասարդյանը:

Ըստ նրա, եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն գան ընդհանուր հայտարարի եւ հսկողություն տակ վերցնեն մերձավորարեւելյան տարածաշրջանը, իրավիճակը կշտկվի. «Բայց խիստ փոփոխություն լինել չի կարող, որովհետեւ երկու պետությունների շահեր են բախվում: Սիրիայի ճակատագիրը վճռված է՝ վատ առումով»:

Հարցրեցինք նաեւ, թե արդյոք սպառնո՞ւմ է Թուրքիայի «ազգային ուխտը» Հայաստանին: «Նայած ինչ զարգացում կունենա Էրդողանի հայտարարությունը, թե Մոսուլն ու Հալեպը իրենցն են: Կախված է նրանից, թե գերտերությունները Թուրքիային որքանով կթողնեն տարածքային նկրտումներն իրականություն դարձնել: Թուրքիայի վարդագույն երազանքն է Օսմանյան կայսրության վերականգնումը: Այդ դեպքում խնդիրներ կունենանք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930