ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան նշանակվելու փաստաթուղթը պաշտոնապես ստորագրելուց հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մինչ այդ էլ հայտնի էր իր բարեգործություններով, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է տեսնում իր գործն արդեն որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան, պատասխանեց. «Կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի երեխաներին օգնեմ: Սկզբնական շրջանում կփորձեմ օգնել իմ խորհուրդներով: Իսկ եթե ՅՈՒՆԻՍԵՖ-ից խորհուրդ տան, որ պետք է ավելին անել, խնդիր չկա, միշտ պատրաստ եմ»:
Իսկ լրացուցիչ հարցին, թե բարի կամքի դեսպան ֆուտբոլիստները ՅՈՒՆԻՍԵՖ-ին ֆինանսական օգնություն են ցույց տալիս: Օրինակ, Մեսսին՝ Արգենտինայի ՅՈՒՆԻՍԵՖ-ին: Դու այդպիսի մտադրություն ունե՞ս, Հայաստանի դեսպանը հակադարձեց. «Եթե նշանակվել եմ, ուրեմն ինչ-որ բան պետք է անեմ: Ճիշտ է, Մեսսիի չափ, գուցե, չկարողանամ, բայց իմ հնարավորությունների սահմաններում կփորձեմ անել հնարավորը, որպեսզի ամեն բան լավ լինի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ