«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կխթանի այն երիտասարդներին, որոնք ունեն համապատասխան առաջարկներ եւ մշակումներ՝ տարբեր ոլորտներում, գյուղատնտեսությունից մինչև ՏՏ ոլորտ։ Մրցույթը կազմակերպել է Սպորտի և երիտասարդության նախարարությունը։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն դրամ, որը բաժանվելու է 4 հաղթողների միջեւ: Հաղթողները կորոշվեն գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բժշկական գիտություններ եւ տեխնիկական գիտություններ անվանակարգերից: Նրանցից յուրաքանչյուրը կստանա 500 հազար դրամ: Մրցույթին ներկայացվել է դեռևս 30 աշխատանք:
«Ոչ մի հանքահումքային ռեսուրս չի կարող գալ փոխարինելու նորարարական որեւէ կենսունակ գաղափարի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սպորտի եւ Երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Նրա խոսքերով՝ մենք ունենք բազմաթիվ շնորհաշատ երիտասարդներ, որոնք այս կամ այլ ոլորտում կամ բնագավառում ունեն որոշակի նորարարական մոտեցումներ, սակայն դրանք անհետեւանք են մնում. «Մինչդեռ բոլորիս համար ակնհայտ է, որ 21-րդ դարում, մեր ժամանակներում առավել եւս մրցունակ պետություն եւ երկիր ունենալու առաջին գրավականը դրանք նորարարական գաղափարներն են»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ