Համագործակցության փաստաթուղթը պաշտոնապես ստորագրվեց ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում: Ինչպես նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրությունում, Հայաստանի ազգային հավաքականի ավագը եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ին կօժանդակի երեխաների կրթություն ստանալու իրավունքն առաջ քաշելու գործում, կբարձրացնի Հայաստանում առավել կարիքավոր երեխաների իրավունքների մասին: Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին կխրախուսի հայ ընտանիքներին ակտիվ քայլեր ձեռնարկել՝ փորձելով յուրաքանչյուր երեխայի ապահովել հավասար հնարավորություններով՝ առաջ քաշելով երեխաների եւ երիտասարդների ներառական միջավայրում վաղ տարիքից ուսում եւ որակյալ կրթություն ստանալու իրավունքը»:
Ինքը՝ Հենրիխ Մխիթարյանը, շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ վստահեցրեց, որ միավորելով ջանքերը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ առավել մեծ արդյունքների կհասնեն յուրաքանչյուր երեխայի իրավունքները պաշտպանելու գործում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ