Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրվեց «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը

Նոյեմբեր 09,2016 13:39

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրել է «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիր, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը վարկ տրամադրել 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք եվրոյի չափով ( 44,037,000): Վարկը Հայաստանին տրամադրվում է 22 տարի մարման ժամկետով, որից 15 տարին՝ արտոնյալ:

Հայաստանի Հանրապետության անունից վարկային համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ Ասիական զարգացման բանկի անունից` ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը:

Ծրագրի նպատակն է վերակառուցել Հայաստանի հյուսիսում՝ Վանաձորից Ալավերդիով դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն, ձգվող մոտ 51.5 կմ ընդհանուր երկարությամբ երկշարք M6 մայրուղին, կանխարգելել ճանապարհային ցանցի վատթարացումը և ապահովել անվտանգ, արագ ու հեշտ փոխադրումներ: Արդյունքում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում կունենանք 51.5կմ ընդհանուր երկարությամբ վերակառուցված ճանապարհ (38+500կմ–90+000կմ)՝ բարելավված ճանապարհածածկով, անվտանգության ապահովման միջոցներով, կլիմայի փոփոխությանը հարմարվելու հնարավորություններով:

Ծրագիրը կխթանի սոցիալական ծառայությունների, գյուղատնտեսության, տուրիզմի և զբաղվածության հասանելիությանը՝ նվազեցնելով տարածաշրջանային տնտեսական և սոցիալական խոչընդոտները: Միաժամանակ` վերոհիշյալ ծրագրի համաֆինանսավորման նպատակով Եվրոպական ներդրումային բանկի կողմից արդեն իսկ տրամադրվել են 51 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ:

 

ՀՀ ֆինանսների  նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930