Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկայի հայ համայնքն այնքան էլ ճիշտ չվարվեց». Արման Նավասարդյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 09,2016 13:36

«Քլինթոնը ճակատագրական սայթաքում արեց, երբ հայտարարեց, թե նախագահ դառնալու դեպքում աշխարհի երեսից սրբելու է Ռուսաստանը եւ նրա դաշնակիցներին: Սա խաղաքարտ դարձավ Թրամփի թիմի ձեռքին: Այդ տեղեկատվությունը հեռացվեց համացանցից, բայց հատուկ ծառայությունները հրապարակեցին նամակագրության փաստեր, որոնք վատ ազդեցություն ունեցան Քլինթոնի համար»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա բնորոշմամբ՝ որքան էլ ԱՄՆ-ում տիրում են հակառուսական տրամադրություններ, շարքային ամերիկացին 3-րդ համաշխարհային պատերազմ չի ուզում. «Քլինթոնի ռազմատենչ հայտարարությունները ենթագիտակցական մակարդակով գործեցին ի վնաս իրեն»:

Արման Նավասարդյանը կարծում է, որ Ամերիկայի հայ համայնքն այնքան էլ ճիշտ չվարվեց՝ հայտարարելով, որ չի սատարում թեկնածուներից ոչ մեկին. «Քաղաքականության մեջ նեղացկոտ լինելը ճիշտ չէ: Եթե հիմա հայ համայնքը որոշի որեւէ քայլ անել, դժվարությունների կհանդիպի…»:

Ըստ դիվանագետի՝ եթե Հիլարի Քլինթոնն ընտրվեր, աշխատելու էր Կովկասում ԱՄՆ ազդեցությունն ավելացնելու ուղղությամբ. «Ծիծաղելի է ասել, որ եթե նա դառնար նախագահ, ԼՂՀ-ի համար ինչ-որ բան էր անելու»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930