Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Զոլյանը հայ-ամերիկյան հարաբերություններում փոփոխություններ չի կանխատեսում (Տեսանյութ)

Նոյեմբեր 09,2016 13:14
zolyan

ԵՊԼՀ նախկին ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը դժվարանում է նշել, թե ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփն արտաքին քաղաքականության մեջ ինչ փոփոխություններ է իրականացնելու, քանի որ վերջինս հայտարարել էր՝ իր հիմնական խնդիրն է կարգավորել կյանքը ԱՄՆ-ում, հետո անցնել արտաքին խնդիրներին:

«Անկախ նրանից՝ ո՞վ է նախագահը, արտաքին քաղաքականության լուրջ փոփոխություն չի ենթադրվում: Նույնը վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, քանի որ ՀՀ-ն այնքան աննշան տեղ է զբաղեցնում ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց Սուրեն Զոլյանը:

Նա հայ-ամերիկյան հարաբերություններում փոփոխություններ չի կանխատեսում. «Թրամփն առհասարակ նախկին ԽՍՀՄ երկրների հետ հարաբերությունների մասին չի խոսել: Թրամփի դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ բարյացակամ չէ, բայց նա կարծում է, որ Ռուսաստանի հետ պետք է ոչ թե պատերազմել, այլ լեզու գտնել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930