Ով էլ որ դառնա ԱՄՆ նոր նախագահը, մենք կշարունակենք բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: Նման հայտարարություն է արել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը դեսպանատանը ընտրությունների արդյունքներին սպասելիս:
«Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել՝ անկախ նրանից, թե ով կլինի ԱՄՆ նախագահը՝ Թրամփը թե տիկին Քլինթոնը, ընկերությունը Հայաստանի և ԱՄՆի միջև կշարունակվի և էլ ավելի կզարգանա: Մեր ընդհանուր արժեքները, ինչպես նաև ԱՄՆ կառավարության և ժողովրդի ցանկությունը՝ օգնել բոլորին ամբողջ աշխարհում առավել լավ ապագայի համար, կերաշխավորի, որ մենք շարունակենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները՝ որպես իրական ընկերներ և գործընկերներ»,- ասել է Միլսը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ