Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մալխասյան. Բոլոր պաշտոնները, որ ինձ առաջարկել են, մերժել եմ՝ Մշակույթի նախարարի, Ազգային ժողովի պատգամավորի, թաղապետի. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 09,2016 12:41

«Ժողովուրդ»-ը զրուցել է դաշնակահար, ջազմեն, Հայաստանի ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանի հետ։

– Պարոն Մալխասյան, մի քիչ անձնական կյանքից խոսենք։ Ձեր կնոջ համար դժվար չի եղե՞լ համակերպվել Ձեր գիշերային կենսակերպի հետ։

– Ասեմ, որ նախորդ տարի մենք մեր ոսկե հարսանիքը նշեցինք… Շատ ստաբիլ եմ այդ առումով… Ինչ վերաբերում է համակերպվելուն, արդեն սովորել է, իհարկե, շատ մեծ դժվարությամբ, կռվով-դավով, մինչեւ հասկացավ որ էս էլ էս մարդու կյանքն է, ցերեկը պետք է քնի, գիշերը աշխատի։ 50 տարի է՝ առավոտյան 6-ին եմ քնում… Դրա համար էլ բոլոր պաշտոնները, որ ինձ առաջարկել են, մերժել եմ, ասել եմ. «Հաջող ձեզ»։

– Իսկ ի՞նչ պաշտոններ են առաջարկել։

– Մշակույթի նախարարի, Ազգային ժողովի պատգամավորի, թաղապետի… Բոլորին հումորով ասել եմ. «Տղե՛րք ջան, ես առավոտյան 6-ին եմ քնում, չեմ կարող 8-ին գալ ձեր հավայի ժողովներին» (ծիծաղում է)։

– Մտածում եք՝ արվեստագետը չպե՞տք է թաթախվի քաղաքականության մեջ։

– Ոչ մի դեպքում, ջազմենը մանավանդ… Նա ազատ նկարիչ է… Մի քանի անվանի երաժիշտներ դարձել են պատգամավոր, բոլորն էլ ֆիասկո են ապրել։ Տեսնում ենք, էլի, ինչ է կատարվում։ Երբ Աստված ստեղծում է մարդուն, մի խրամատ է տալիս, ասում է. «Այ բալամ, էսա՛ քո խրամատը, փորելով գնա, մի՛ շեղվիր»։ Ես 50 տարի փայտփորիկի պես մի «խրամատ» եմ փորում:

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930