ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ ելույթ ունեցավ իր համախոհների առաջ: Նա հանրապետականների գլխավոր գրասենյակ էր ժամանել կնոջ և ընտանիքի անդամների հետ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Թրամփը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար և խոստացել, որ ինքը նախագահ կլինի յուրաքանչյուր ամերիկացու համար, քանի որ իր համար դա շատ կարևոր է:
Թրամփը նշել է, որ եկել է ժամանակը, որպեսզի Ամերիկան բուժի վերքերը, և կոչ է արել հանրապետականներին, դեմոկրատներին և բոլորին աշխատել միասին՝ հանուն երկրի բարօրության:
Նա նաև հաստատել է, որ Քլինթոնը զանգահարել է իրեն և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ:
Կարդացեք նաև
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Մայք Փենսը հանրապետականների գլխավոր շտաբում հայտարարել էր, որ սա պատմական գիշեր էր ԱՄՆ-ի համար:
Թրամփի հաղթանակը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
«ԱՄՆ-ի և ԵՄ-ի հարաբերություններն ավելի խորն են, քան քաղաքականության մեջ ցանկացած փոփոխություն: Մենք կշարունակենք աշխատանքը միասին՝ վերստին բացելով Եվրոպայի ուժը»,- գրել է Մոգերինին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
EU - #US ties are deeper than any change in politics. We'll continue to work together, rediscovering the strength of Europe
— Federica Mogherini (@FedericaMog) November 9, 2016