Ամեն տարի Ամանորին ընդառաջ մեր երկրում արձանագրվում է գների բարձրացում` գնաճ: Թանկանում են հագուստի, կոշկեղենի նոր տեսականին, որոշ սննդատեսակներ: Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա նախորդ տարվա համեմատությամբ, թանկացել է ձուն, կարտոֆիլը, շաքարավազը, ձկնեղենը, մսամթերքը, կաթնամթերքը, բուսական յուղերը եւ այլ սննդատեսակներ:
Հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատությամբ գները աճել են միրգ-բանջարեղենի շուկայում: Թանկացել են լոլիկը, վարունգը, սխտորը, կանաչ սոխը, ձմերուկը` 58 տոկոսով, երկու անգամ էլ կաղամբի գինն է բարձրացել:
Սակայն էժանացել են ցիտրուսային մրգերը, գազարը, բողկը, կարտոֆիլը` 29 տոկոսով, հրուշակեղենը, հացամթերքը:
Կարդացեք նաև
Ամենաբարձր գնաճն այս տարի տեղի է ունեցել Էջմիածնում: Թե ինչո՞ւ պարոն Մարտիրոսյանն ասաց, որ ազգային վիճակագրական ծառայությունը պատճառահետեւանքային կապերը չի ուսումնասիրում:
Գուրգեն Մարտիրոսյանի ներկայացմամբ, գնանկում է տեղի ունեցել նաեւ վառելիքի շուկայում: Մասնավորապես` բենզինը էժանացել է 3,2 տոկոսով, դիզելային վառելիքը` 1,7 տոկոսով: Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատությամբ բենզինն էժանացել է 14, 7 տոկոսով:
Հիշեցնենք, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը բենզինի էժանացումը պայմանավորեց դաշտում նոր ներկրող հայտնվելով, այսինքն` ըստ նրա, բենզինն էժանացել է մրցակցության արդյունքում:
Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրեց նաեւ Եվրամիության եւ ԱՊՀ երկրներում տեղի ունեցած գնային փոփոխությունները, համաձայն որոնց՝ Ռուսաստանում նախորդ տարվա համեմատությամբ, գները 4 տոկոսով բարձրացել են:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ