Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ. «Եթե ինքը գնա նստի, իմ օգուտը ո՞րն է». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 09,2016 11:32

Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանը հետ է վերցրել «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանա ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանի դեմ ներկայացված բողոքը։

Բողոքը Գրիգորյանը ներկայացրել էր այն բանից հետո, երբ Փելեշյանը, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ներխուժել էր եկեղեցու տարածք եւ ծեծել նրան՝ իրեն չսատարելու համար։

Պարոն Գրիգորյան, Փելեշյանը հրապարակավ ներողություն էր խնդրել ձեզանից։ Ներեցի՞ք նրան։

– Ինքը հատուկ եկավ ինձ մոտ շատ խորը զղջումով՝ ներողություն խնդրելով իր արարքների համար, ասաց, որ շատ է ցավում։

Զղջում էր, որ ծեծե՞լ է հոգեւորականին։

– Այո, այո։

Ընդունում էր, որ ծեծել է:

– Այո։ Ասաց, որ հազար անգամ ներողություն եմ խնդրում, շատ եմ զղջում, շատ եմ ցավում, դու շատ հարգված մարդ ես, թյուրիմացություն է եղել, խնդրում եմ եղածի համար ինձ ներես։ Ես էլ ի՞նչ կարող եմ ասել, զգացի, որ չի կրկնի նման բան։ Իր կեցվածքը, իր դեմքի արտահայտությունը ցույց էր տալիս, որ երբեք որեւէ մեկի նկատմամբ չի կրկնի նման բան։

Եվ դուք հաշտվեցիք։

– Ես ներեցի, ասացի՝ լավ, քո բանտ նստելուց ինձ օգուտ չկա։ Ես այդտեղ որեւէ շահ չեմ ունենա, ինձ բավարար է, որ երբեք, երբե՛ք նման բան չանես։ Դա ինձ ամբողջությամբ բավարարում է, որ ոչ միայն իմ, այլեւ որեւէ անձնավորության նկատմամբ նման բան թույլ չտաս։ Դա ինձ բավարար պայման է։

– Մենք տեղեկություններ ունենք, որ դուք բողոքը հետ եք վերցրել ոստիկանությունից։ ճի՞շտ է

– Ճիշտ է, ճիշտ է։ Գիտե՞ք ինչ, եթե ինքը գնա նստի, իմ օգուտը ո՞րն է։ Իմ օգուտն այն է, որ ինքը ոչ մեկի նկատմամբ նման բան թույլ չտա։ Դրանից մեծ օգուտ չկա, եթե

ինքը զղջում է եւ ասում, որ էդպիսի բան չի կրկնվի երբեք որեւէ մեկի նկատմամբ։

Ս. Պ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930