Եվ այսպես, արդեն կասկածից վեր է, որ ԱՄՆ 45-րդ նախագահ է ընտրվել միլիարդատեր Դոնալդ Թրամփը։ Վերջին մեկուկես տարում ամենատարբեր բնորոշումներն ու բացահայտումներն են արվել ԱՄՆ հանրապետական թեկնածուի հասցեին և նրա վերաբերյալ։ Ըստ երևույթին, աշխարհում հեղափոխություն է հասունանում, որը, ամենայն հավանականությամբ, լինելու է «ծաղրածուների» հեղափոխություն:
Համաշխարհային նոր մարտահրավերներին դեմ հանդիման առաջ են գալիս ծաղրածուները, մոբիլիզացվում է ծաղրածուական ռեսուրսը: Ռուսաստանում՝ Ժիրինովսկին, Մեծ Բրիտանիայում՝ Բորիս Ջոնսոնը, Իտալիայում՝ Բեռլուսկոնին, Հայաստանում՝ Գագիկ Ծառուկյանը. կարելի է գուցե շարունակել և թվարկել այլ անուններ ևս, բայց դրա կարիքն այս պահին գուցե չկա։ Ամեն ինչ շատ պարզ է՝ ԱՄՆ-ում հասակ առած քարդաշյանական սերնդի ընտրությունը չէր կարող կանգ չառնել Դոնալդ Թրամփի վրա։
Բանն այն է, որ երբ ոտքի է հանվում լյումպենը, որը սկսում է ստանձնել քիչ թե շատ նշանակալից դերակատարում, մնացյալ որակները, որպես կանոն, ժամանակի ընթացքում անխուսափելիորեն զիջում են դրան՝ կա՛մ ենթարկվում են և դառնում լյումպենի հետևորդը, կա՛մ էլ հեռանում են՝ դաշտը թողնելով բացառապես լյումպենին: Այդպես է ցանկացած հասարակության դեպքում:
Հայաստանն այստեղ բացառություն չէ: Հարուստ անգրագետ միջակությունը միշտ էլ լինում է առավել մարտնչող: Դա օրինաչափություն է, որից զերծ չմնաց նույնիսկ աշխարհի հզորագույն երկիրը, որի նախագահը պատասխանատու է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև գլոբալ անվտանգության համար։
Կարդացեք նաև
Արման Բաբաջանյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում