ՀՀԿ ԳՄ անդամ, պատգամավոր Սամվել Նիկոյանի խոսքերով՝ Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն ու բարեփոխումներն անպայման արտացոլում են ունենալու իրենց կուսակցության մեջ եւ կուսակցության ղեկավար կազմում։
– Փոփոխությունների արդյունքում նոր մարդիկ կմտնե՞ն ՀՀԿ ԳՄ, եւ որոշ անդամներ դուրս կգա՞ն այնտեղից։
– Փոփոխությունները նշանակում են ամեն ինչ։ Փոփոխությունները կարող են վերաբերվել եւ ԳՄ-ի ընդհանուր թվակազմին, եւ նոր անդամների հնարավորությանն ու ԳՄ-ից դուրս գալուն։ Պարզապես զինվեք համբերությամբ մինչեւ մեր համագումարը։ Երկրում տեղի ունեցող բարեփոխումները չեն կարող ազդեցություն չունենալ իշխող կուսակցության ղեկավար մարմնի վրա։
– Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակը երեկ պատասխանելով նրա՝ ՀՀԿ–ին անդամակցելու վերաբերյալ հարցին՝ ասել էր, որ այդ մասին վարչապետն ինքը կհայտարարի։ Այսինքն` արդեն հաստատ է, որ Կարապետյանը կմտնի ՀՀԿ։ Այդ դեպքում էլ նա, բնականաբար, կընդգրկվի ԳՄ։
Կարդացեք նաև
– Մեզ համար, իհարկե, ցանկալի կլինի վարչապետի մուտքը ՀՀԿ, բայց դա ինքը պետք է նախաձեռնի եւ ինքը պետք է դա հայտարարի։ Իսկ եթե Կարեն Կարապետյանն անդամագրվի կուսակցությանը, ապա, բնականաբար, նա պետք է լինի կուսակցության ղեկավար մարմնում։
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում