Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ նախագահական ընտրություններ. Թրամփը առաջ է անցնում Քլինթոնից

Նոյեմբեր 09,2016 10:26

ԱՄՆ նախագահական ընտրություններում 41 նահանգներում ձայների նախնական հաշվարկի արդյունքում հաղթանակ է տանում հանրապետական Դոնալդ Թրամփը: Այնուամենայնիվ, Հիլարի Քլինթոնը դեռ հաղթելու հնարավորություն ունի, չի բացառվում նաև ոչ-ոքին:

ԱՄՆ առաջատար պարբերականների և հեռուստաալիքների կանխատեսումներով՝ հաղթելու առավել մեծ հավանականություն ունի Դոնալդ Թրամփը:

BBC-ն գրում է, որ Քլինթինին Սպիտակ տուն ոտք դնելու համար անհրաժեշտ է հաղթել Փենսիլվանիայում, Միչիգանում և Վիսկոնինում, մինչդեռ Թրամփի հաղթելու հավանականությունն ավելի մեծ է:

Այս պահի դրությամբ Թրամփը հաղթել է Ֆլորիդայում և Օհայոյում, Քլինթոնը՝ Վիրջինիայում և Կոլորադոյում: Միչիգանում, Փենսիլվանիայում և Նյու Հեմփշիրում նախնական տվյալներով Քլինթոնի և Թրամփի ձայների հավասար են:

Այս պահին ԱՄՆ-ում փակվել են բոլոր ընտրատեղամասերը: Շուտով հայտնի կդառնա ընտրությունների արդյունքները Փենսիլվանիայում, որը տատանվող նահանգներից մեկն է:

Թրամփի հաղթանակի մասին լուրերի ֆոնին ամերիկյան դոլարի փոխարժեքը եվրոյի և իենի նկատմամբ ընկել է:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930