Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի «էրդողականացված Թուրքիա»

Նոյեմբեր 09,2016 15:30

Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ամենաարյունալի ռազմական հեղաշրջման կազմակերպիչները ծրագրել էին իշխանությունից հեռացնել Էրդողանին, սակայն ակամայից փոխարենը նրան տվեցին երկրում արտակարգ դրություն սահմանելու եւ անցանկալի բոլոր տարրերից ձերբազատվելու բացառիկ հնարավորություն՝ «Առավոտ»-ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը` անդրադառնալով օրերս Թուրքիայում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալություններին եւ երկրում տիրող ընդհանուր իրավիճակին:

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

«Դա էլ ավելի կնպաստի Թուրքիայի «էրդողականացմանը», նրա միանձնյա իշխանության ամրապնդմանը, եւ ֆորս-մաժորների բացակայության դեպքում 2023թ. (Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) կդիմավորեն ոչ թե «աթաթուրքյան Թուրքիայում», այլ «էրդողականացված Թուրքիայում» (Էրդողանն ըստ ամենայնի 5 տարով Թուրքիայի նախագահի պաշտոնում կվերընտրվի 2019թ.)»,- հավելեց մեր զրուցակիցը:

Թեմայի մանրամասները` «Առավոտ»-ի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930